23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

McDonald’s-ը հետ կգնի իր բոլոր իսրայելական սննդի կետերը. /Տեսանյութ/

Ապրանքանիշի բոյկոտից հետո արագ սննդի հսկա McDonald’s-ը մտադիր է հետ գնել իր բոլոր իսրայելական սննդի կետերը:

Ընկերությունը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել արտոնագրող Ալոնյալի հետ ամբողջ երկրում 225 կետերի վերադարձի վերաբերյալ, որտեղ աշխատում են 5000 մարդիկ:

Հոկտեմբերին հակամարտությունը սկսվելուց հետո տարածաշրջանում վաճառքները նվազեցին, երբ McDonald’s-ը սկսեց Իսրայելի բանակի զինվորներին անվճար ուտելիքներ բաժանել:

Հինգշաբթի օրը McDonald’s-ը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Ալոնյալի հետ, որն ավելի քան 30 տարի ղեկավարում է Իսրայելում McDonald’s-ի և Golden Arches-ի շղթան:

Ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ ռեստորանները, գործառնություններն ու աշխատակիցները կպահպանվեն «համարժեք պայմաններով»,

և որ այն կմնա «հավատարիմ իսրայելական շուկային»:

Վաճառքի պայմանները չեն բացահայտվել։

Հիշեցնենք, որ բոյկոտն առաջացել էր այն բանից հետո, երբ մուսուլմանական բնակչություն ունեցող երկրները, ինչպիսիք են Քուվեյթը, Մալայզիան և Պակիստանը,

հայտարարեցին Իսրայելին ցուցաբերած աջակցության համար ընկերությունից հրաժարվելու մասին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ