26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Եթե ի վիճակի չեք

Վիրտուալ տիրույթի օրվա թոփ-թեման նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ում: ՀՀ-ն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է Ադրբեջանին պատժելու իր մտադրության մասին Օգտատեր Ալեն Ղեւոնդյանը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանում, ուր կրքերի կիզակերտում էր Արևմուտքի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունների հիմնահարցը, ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահը: Ելույթը ուներ մի քանի կարևորագույն շեշտադրումներ, որոնք աշխարհին էին ներկայացնում […]

Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը. ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Հարգելի նախագահ Լիկետոֆտ, Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի […]

Պատերա՞զմ` սպասում են հրամանի/վիդեո/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ազատամարտիկները արդեն պատրաստվում են մեկնել դիրքեր. «Կապ չունի ապահով ենք, թե անապահով, բոլորս էլ հաստատ գնալու ենք: Կանգնելու ենք զինվորի կողքին: Սպասում ենք մեր հրամանատարի՝ պաշտպանության նախարարի թույլտվությանը»: «Պարոն Ալիև, դու ավելի լավ է քո ժողովրդին լողալ սովորեցնես, որ Կասպից ծովով […]

Գրիպի պատվաստում ողջ երկրով մեկ

Հոկտեմբերի 2-ից Հայաստանի ողջ տարածքում ևս գրիպի պատվաստում կիրականացվի: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Հոկտեմբերի 2-ին սպասում ենք պատվաստանյութի առաջին խմբաքանակին: Եվ դրանից հետո արդեն հնարավոր կլինի պատվաստումներ իրականացնել բնակիչների շրջանում»: Իմունականխարգելման ծրագրի ղեկավարն ասաց, որ պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրի: Կպատվաստվեն այն մարդիկ, ովքեր կցանկանան: «Բացառություն կլինեն միայն […]

«Բա հու՞վա ինձ ղրկալ … մեկա մինչև չմեռնենք չեն հավատա ».

Օգտատեր Արշակ Զաքարյանը մարտական գործողությունների կիզակետից գրում է. «Մարտական գործողությունների ժամանակ, առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկը անընդհատ ինձ խնդրում էր որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից: Հետագայում պարզեցի որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է: Սկզբից զարմացա` դե ականջներս լսել ու սովորել է, որ «միայն աղքատների երեխեքն են […]

Փխրուն եւ խոցելի. Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ Նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար: Չնայած միջազգային հանրության […]

Փառքդ շատ, Տեր Աստված

Մի քանի տարի անընդմեջ շարունակվող լարվածությունը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և Էջմիածնի կաթողիկոսարանի միջեւ կարծես թե մեղմվում է: Դեռևս 2013 թ-ին Երուսաղեմի նորընտիր պատրիարքը մեղադրական նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին` տարակուսանք հայտնելով Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ և նշել, թե տարիների հետ համոզվել է, որ Վեհափառին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: […]

Վերջ հրադադարին

Լեռնային Ղարաբաղում 1994 թվականից հետո առաջին անգամ խոսում է հրետանին: Lenta.ru-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու վերջին օրերին տիրող իրավիճակին: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերին իրավիճակը նկատելիորեն սրվել է: Հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ հրետանի է կիրառվում, առաջին անգամ զոհեր են եղել շփման գծից զգալիորեն հեռավորության վրա: 1994 […]

Ո՞ւր է հայրենիքը /վիդեո/

Ամերիկահայ  Լուիզա Ջամբազյանը Հայաստանն իր համար բացահայտել է սահմանին: «Անցած տարի առաջին անգամ եղա սահմանային գյուղերում: Այնքան զգացված էի, որ ասացի՝ եթե մեկը Հայաստան պիտի գա, ապա պետք է սահմանամերձ գյուղերը գա, որ տեսնի իսկապես ուր է հայրենիքը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Սերժ Սարգսյանը վա բանկ է գնում

«Լայնամասշտաբ պատերազմ չի վերսկսվի, քանզի Ադրբեջանի իշխանությունները հստակ գիտակցում են իրենց հնարավորության չափը»: «Հենարան» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ քաղաքագետի` Հայաստանի հեռահար նպատակներում պատերազմ վերսկսելու ցանկություն չկա, հակառակորդն էլ դրա հնարավորությունները չունի: Այդ պատճառով` մեր բանակն ամեն բան անում է, որպեսզի զսպի ադրբեջանական կողմի ակտիվությունը: Քաղաքագետը նկատում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի