26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«ԱԱԾ-ում կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության» /վիդեո/

«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ժողովրդի ձեռքից իշխանությունը զավթած ղեկավարների  իշխանությունը պահել: Մեծ նշանակություն չեմ տալիս` ումո՞վ փոխարինեցին Գորիկ Հակոբյանին»,-Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսին հայտարարել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը հավելեց, որ ԱԱԾ-ում դեռ կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության: Սեֆիլյանը ընդգծեց, որ նոր բան չկա ընդամենը «ռակիրովկա» են արել: Հիշեցնենք, […]

Ջահել էր, բայց կռված. Հակոբը զոհվեց աշխատելիս

«Հակոբը կռված տղա էր, պատերազմի մասնակից, բայց վատ էին ապրում, ինքը հովվություն էր անում, չնայած տարիքը մեծ չէր: Ջահել էր` 54 տարեկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը: Գյուղապետի փոխանցմամբ` Հակոբ Համբարձումյանը Վազգենաշենում կնոջ հետ էր բնակվում, երկու դուստրերն ամուսնացած են: «Կինն էլ օգնում էր իրեն, ոչխար էին պահում: Ազատամարտիկների […]

Հանուն քրիստոնյաների․ Հռոմի պապն ու Պատրիարք Կիրիլը առաջին անգամ հանդիպել են /ֆոտո, վիդեո/

Երեկ ուշ երեկոյան Կուբայում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները չէին հանդիպել գրեթե 1 000 տարի՝ սկսած 1054 թվականից։ Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ, անցել է փակ դռների հետեւում։ Հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել, որը հիմնականում ուղղված է քրիստոնյաներին հետապնդումներից ու […]

Աղոթքով շաղախվենք /վիդեո/

«Մեր ժողովուրդը քրիստոնեական արժեհամակարգի կրող է, և մեր փոքր ու մեծ գործերը միշտ սկսում ենք աղոթքով՝ Աստծո օրհնությամբ լինի: Նոր տարին էլ մի ամբողջական, 365-օրյա շրջան ընդգրկելով իր մեջ կարևորվում է այնքանով, որ այնպայման աղոթքով սկսվի»,-այսօր՝դեկտեմբերի 28-ին  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: […]

Ընդդիմությունն էլ է բանակցում /վիդեո/

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բանակցությունները՝ մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնելու շուրջ դեռ շարունակվում են: Փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ընդգծեց, որ եկող շաբաթ ամեն բան պարզ կդառնա: «Բանակցությունները շարունակվում են, դրական ընթացքում են, կողմերն արտահայտել են իրենց փոխադարձ դիրքորոշումները մարտի […]

Մենք պարտավոր ենք. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ Հարգելի՛ գործընկերներ, Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները կյանքի […]

«Վերջին խոսքի» ինտրիգը

Քաղաքական դաշտը սպասում է  այսօր երեկոյան Բաղրամյան 26-ից հնչելիք Սերժ Սարգսյանի «վերջին խոսքին»: Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ  թիմի հավաքից հետո Սերժ Սարգսյանը կպարզաբանի, թե ինչ ձեւաչափով է լինելու համագործակցությունը ՀՅԴ-ի հետ և  որ պորտֆելները կտրամադրվեն նրանց: Մինչդեռ պաշտոնական տեղեկատվությունը այլ բան է արձանագրում: ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հստակեցրել […]

Շուրջօրյա նստացույց կսկսեն /վիդեո/

Եկմալյան փողոցի նախկին բնակիչները շարունակում են պայքարել իրենց բնակարանները վերադարձնելու և խախտված իրավունքները վերականգնելու համար: «Անտեր ժողովրդին չեն ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է, տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ […]

Ո՞վ կընտրվի ՄԻՊ

Այսօր տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցն է: Երեկ կայացած հանձնաժողովի նիստում հաստատվել է ՄԻՊ երեք թեկնածու, որոնցից մեկն էլ այսօր պետք է ընտրվի որպես վերջնական թեկնածու, և ներկայացվի ԱԺ քվեարկությանը: Հանձնաժողովի նիստում նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են չորս դիմում՝ պատգամավորներ […]

Բաղրամյան 26 կանչելու մասին լուրերը չափազանցված են /վիդեո/

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հայտարարությունը մամուլում քննարկման առիթ դարձավ, թե վերջինիս անակնկալ հայտարարությունը դուր չի եկել Բաղրամյան 26-ին եւ նրան հրավիրել են նախագահական: «Նախորդ տարի  նախատեսված հարկային եկամուտներից 80 մլրդ դրամ կառավարությունը չի կարողացել հավաքագրել, բացը լրացվել է հիմնականում ներգրավված վարկային միջոցների հաշվին»,-ասել էր փոխնախարարը: Այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողները Սաֆարյանին հարց ուղղեցին` ինչո՞վ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված