Շուրջօրյա նստացույց կսկսեն /վիդեո/
Եկմալյան փողոցի նախկին բնակիչները շարունակում են պայքարել իրենց բնակարանները վերադարձնելու և խախտված իրավունքները վերականգնելու համար:
«Անտեր ժողովրդին չեն ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է, տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ մի խնդիր չի լուծվում»,- ասաց Եկմալյան շենքի բնակչուհիներից Լուսինե Սահակյանը:
Բնակիչները տեղեկացրին, որ հաջորդ հինգշաբթի Կառավարության շենքի մոտ շուրջօրյա նստացույց են սկսելու:
Հիշեցնենք, 2006 թվականին պետության կարիքների համար մարդկանց բնակարանները քանդեցին, և առ այսօր բնակիչները կռիվ են տալիս իրենց բնակարանները հետ ստանալու համար: