25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղոթքով շաղախվենք /վիդեո/

«Մեր ժողովուրդը քրիստոնեական արժեհամակարգի կրող է, և մեր փոքր ու մեծ գործերը միշտ սկսում ենք աղոթքով՝ Աստծո օրհնությամբ լինի: Նոր տարին էլ մի ամբողջական, 365-օրյա շրջան ընդգրկելով իր մեջ կարևորվում է այնքանով, որ այնպայման աղոթքով սկսվի»,-այսօր՝դեկտեմբերի 28-ին  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

Քահանան նշում է, որ  ճանապարհ ընթանալիս, որևէ լուրջ գործ սկսելիս, նոր տուն մտնելիս, այնպես էլ տարեմուտի գիշերը կարևոր է աղթոքով սկսելը. «Տարեցտարի ավելանում է, երբ մարդիկ տարեմուտի գիշերը դիմավորում են եկեղեցիներում, Մայր Աթոռից սկսած մինչև հեռավոր համայանքներ, սակայն այստեղ կարևորը հոգևոր ընկալումն է՝ անկախ այն բանից կլինես եկեղեցում, թե տանը: Արդեն երրորդ տարին է, որ մենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Նռնօրհներքի կարգ ենք կատարում, որը խորհրդանշանական կերպով ամբողջ տարվա և բերքառատության ընկալման, և համախմբման արտահայտումն է: Հենց այն ժամանակ էլ տեղի է ունենում աղոթք  մեր պետության համար: Այս կարգը սահմանվել էր 1918 թվականից ի վեր: Դեկտեմբերի  31-ին զանգերը հնչելուց հետո միասնական աղոթական կարգ է արվում բոլոր եկեղեցիներում, դրան հաջորդում է հանրապետության աղոթքը, որը կոչվում է Հանրապետական մաղթանք»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ