08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Ստեփանակերտի օդանավակայանից անվտանգ թռիչքներ իրականացնելու համար բոլոր խնդիրները լուծված են

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից աուդիտ է իրականացվում: Նա նշել է, որ թռիչքներ լինելու են, ԼՂՀ իշխանություննների համար այդ հարցը փակված է: Իսկ առայժմ իրենք փորձում են պարզել`  համապատասխանում է օդանավակայանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կամակերպության (ԻԿԱՕ) պահանջներին, թե […]

Երկրաշարժ Արցախում

ՀՀ ԱԻՆ “Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը” տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 46.140:

Արցախի կառավարության կազմը հաստատված է

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը. Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան`  ԼՂՀ փոխվարչապետ Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար Արարատ Աշոտի Դանիելյան `   արդարադատության նախարար Լեւոն Ստեփանի […]

“Ալիեւը թքած ունի իր հոր ընդունած օրենքների վրա”

21-ամյա անկախ Հայաստանի նորագույն պատմության կերտման անքակտելի մասնիկը Արցախի հանրապետությունն է: Ներկայացնում ենք Henaran.am-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ: -Պրն. Թովմասյան, Սաֆարովի սականդալային պատմությունից եւ Ալիեւ` մարդասպանին արդարցնելուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընացի շարունակությունը: – Նախ, մինչ բանակցային գործընթացին անդրադառնալը, հիշենք, որ  այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ  տարեդարձը: 20-րդ դարը […]

Դաշնակցական թաքուն գործարքներ. Հայկական ժամանակ

  Արցախյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ԼՂՀ կառավարությունում առանցքային պաշտոններն այն գինն էին, որ հիմա ստանում է դաշնակցությունը Բակո Սահակյանին նախագահի ընտրություններում սատարելու դիմաց: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, տեղի է ունեցել պարզ գործարք` մենք սատարում ենք քեզ, դու մեզ պաշտոններ ես տալիս: Ու հիմա արդեն լիովին հասկանալի է, թե ինչու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն […]

Մշտադիտարկում Հադրութի ուղղությամբ

Սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում է. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նպատակահարմար չէ: Քաղաքագետի դիտարկմամբ` Հայաստանը պետք է լինի ոչ թե առաջին, այլ 2-րդ երկիրը, որը կճանաչի ԼՂ անկախությունը: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` սաֆարովյան ճգնաժամից հետո Հայաստանը կարող է սպառնալ Ադրբեջանին դուրս գալ բանակցություններից` օգտագործելով “Սաֆարովի գործը” որպես խաղաքարտ: Ռիչարդ  Կիրակոսյանի դիտարկմամբ` […]

ՀՅԴ-ում տեղյա՞կ չեն Աղաբեկյանի նշանակումից (լրացված)

 ՀՀ  պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանին, ըստ էլեկտրոնային որոշ կայքերի, կվստահվի ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: Հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ, կուսակցության մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի հետ: Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: Փոխարենը խորհուրդ տվեց զանգահարել ՀՅԴ Գերագույն մարմին կամ ԼՂՀ կենտրոնական կոմիտե` պատճառաբանելով, որ “ՀՀ Գերագույն մարմինը չի խառնվում […]

Արցախի վարչապետը նշանակվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի,  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության  կազմի վերաբերյալ:

Պլանային դիտարկում Օմարում

         Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ` Օմարի լեռնանցքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/ եւ նրա դաշտային օգնական Խրիստո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի