25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՐԱՆ

Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է  tert.am-ը՝ հղում անելով tasnimnews.com կայքին: «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատարն է Քադեր Ռահիմզադեն: Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում ներգրավված են ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր: Զորավարժությունների նպատակը […]

Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայ զինվորի գլխատման դեպքին։ Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» պետական գործակալությունը։ ԱԳՆ խոսնակը թվիթերյան իր էջում նշել է, որ Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը, ինչպես թաքֆիրականներն են անում: Նա երկու կողմերին էլ հորդորել է հավատարիմ մնալ միջազգային […]

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր․ փորձագետ

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբերի «քնած» բջիջներ, որոնք վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն էին դրսևորում՝ փորձելով խժդժություններ հրահրել։ Հիմնականում Ատրպատականի գյուղական վայրերից քաղաքներում հայտնված և գրագիտության առանձնապես բարձր մակարդակ չունեցող իրանցի թյուրքախոս երիտասարդները տարիներ շարունակ հավաքագրվել և պանթյուրքականության ախտով ուղեղի լվացման են ենթարկվել Բաքվում և Անկարայում […]

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ասել է Խաթիբզադեն։ Հայտնի է, […]

ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: Այս մասին տեղեկացնում է ISNA-ն: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, և որոշվել է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կզրուցի: Մահմուդ Վաեզին նաև […]

Թուրքիան Արցախում փորձում է կիրառել սիրիական սցենար։ Ինչու է դանդաղում Մոսկվան /տեսանյութ/

Ամիսներ առաջ զգուշացրել էինք՝ Թուրքիան պատրաստվում է այս պատերազմին, Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ նկատելով, թե հարավկովկասյան տարածաշրջանում Անկարան փորձում է իրականացնել սիրիական սցենար։ Փորձագետի խոսքով՝ ոչ միայն հայկական կողմերը, այլ նաեւ միջազգային հանրությունը արձանագրում է, որ այս կոնֆլիկտում Թուրքիան ներգրավվում է որպես երրորդ կողմ։  

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է Իրանից Թուրքիա բոլոր ներքին ավիաընկերությունների և «Turkish Airlines»-ի չվերթները չեղյալ հայտարարել մասին՝ մինչև հետագա ծանուցումը, հաղորդում է «Mehr»- ը: Իրանական ավիաընկերությունների դեպի Թուրքիա չվերթների վերսկսումից ընդամենը մի քանի օր անց այս երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, ավելացրել է CAO-ից: Իրանի դեպի Թուրքիա թռիչքները դադարեցնելու որոշումը կապված է կորոնավիրուսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված