20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

Ավիավթար Թեհրանում

Ըստ  ria.ru-ի, օգոստոսի 10-ին,  Թեհրանի “Մեհրաբադ” օդանավակայանի մոտակայքում ուղեւորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել : Վթարը տեղի ունեցել է տեղական ժամանակով 9.18-ին: Գործակալության տվյալներով՝ Taban Airlines ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից ուղղվում էր Տաբաս իրանական քաղաք: Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ մահացել է 40-ից ավելի մարդ, ինքնաթիռում եղած ուղեւորներից ոչ մեկը կենդանի չի մնացել: Ավիավթարի պատճառը այս պահի դրությամբ […]

Իրանի դեսպանը քաղաքաշինության նախարարությունում էր

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ: Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ […]

Իրանն ու Գերմանիան բանակցում են

Հունիսի 15-ին Թեհրանում Իրանի և Գերմանիայի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն իսլամական հանրապետության միջուկային զենքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք РИА новости կայքից: Բանակցության նպատակ է հանդիսանում վերջնական  համաձայնության հասնել իրանական միջուկային համակարգի թափանցիկության ապահովումը արևմտյան երկրների համար: Ինչպես նաև Իրանի ներկայացուցիչները այս շաբաթվա ընթացքում նույն թեմայով հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ:

Նախկին դեսպանին արգելել են մտնել Իրան

Իրանը թույլ չի տվել իր տարածք մտնել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին, գրում է lenta.ru-ն: ’’Պատրաստվում էի գնալ Իրան՝ համաժողովի մասնակցելու, սակայն այսօր իմացա, որ ինձ մերժել են վիզա տրամադրելը’’,- պատմել է Մակֆոլը Twitter-ի իր էջում:   Մակֆոլը, ով փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի, այժմ քաղաքական գիտությունների պրոֆեսոր է աշխատում Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման եւ […]

Քեթրին Էշթոնն այցելել է Իրանի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի եւ հանդիպել հայ համայնքին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ այցելել է Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք, տեղեկացնում է iranahayer.com-ը։  Վանքում նրան ընդունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը։ Ընդունելությանը մասնակցել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ Տեր Անանիա վարդապետ Գուճանյանը, պատգամավորական ժողովի, թեմական, կրոնական և այլ մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ։  […]

Հզոր երկրաշարժ Իրանում. կան զոհեր

Իրանի հարավային Բուշեր նահանգում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է 7 հոգի,  հայտնում է lenta.ru-ն:  Երկրաշարժի հետեւանքով կա 30 վիրավոր։ Վնասվել են հիմնականում իրանական ավանդական տները, որոնք կառուցվել են՝ առանց տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը հաշվի առնելու։  Երկրաշարժի էպիկենտրոնից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվում է “Բուշեր” ատոմակայանը, որը շահագործման է հանձնվել այս […]

Թեհրանում կառավարության ներկայացուցչի են սպանել

Երեկ երեկոյան Թեհրանի արեւելյան շրջանում սպանվել է Իրանի արդյունաբերության փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադին, փոխանցում է gazeta.ru-ն: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռահմաթաբադին, ով պատասխանատու է Իրանի խորհրդարանի հետ արդյունաբերության նախարարության համագործակցության համար, զոհվել է գլխին եւ կրծքին ստացած հրազենային վերքերից։ Սպանության պահին նա նստած է եղել իր մեքենայի ղեկին։

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

Իրանը փակել է Բիլյասուվար-Ջուլֆա անցագրային կետը, փոխանցում է apa.az-ը: Ավելի քան 200 ադրբեջանական տրանսպորտային փոխադրամիջոց եւ մոտ 1000 քաղաքացի չեն կարողանում անցնել իրանական կողմ: Բիլյասուվարի անցագրային կետի պետի տեղակալը հայտնել է, որ իրանական կողմը ոչ մի կերպ չի պատճառաբանել իր որոշումը: Փորձեր են արվել բացատրություն ստանալ, սակայն դրանք դեռ անարդյունավետ են: Ադրբեջանում Իրանի դեսպանատունը նույնպես […]

Ջոն Քերին անակնկալ կերպով կհանդիպի Իրանի արտգործնախարարին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր անակնկալ այցով մեկնելու է Ժնեւում, որտեղ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, փոխանցում է РИА Новости-ն:  Քերիի այցը Ժնեւ կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային խնդրի շուրջ:  Հարկ է նշել, որ Ժնեւում շարունակվում են Իրանի միջուկային հարցով միջնորդ “վեցյակի” եւ Իրանի […]

Հակաամերիկյան ակցիա Թեհրանում. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Հազարավոր մարդիկ Թեհրանում դուրս են եկել փողոց` ակցիայի, որը նվիրված է ԱՄՆ-ի դեսպանատունը ուսանող-իսլամիստների կողմից 1979թ. Գրավման տարեդարձին, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Մարդիկ այրում են Ամերիկայի դրոշն ու բղավում` “Մահ Ամերիկային”: Այս ակցիան անց է կացվում ամեն տարի, սակայն այս տարի այն աչքի է ընկնում իր մասսայականությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի