26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Անջեյ Կասպշիկը հանդիպել են

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ծեծում են կանանց, երեխաներին, ծերերին. Բաքվում զվարճանում են

Ադրբեջանական բոլոր կայքերն անդրադարձել են հունվարի 31-ին ավտոերթով Արցախ այցելող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, “Նախախորհրդարանը” հայտարարություն էր տարածել, ըստ որի` ոստիկանները հարձակվել են ՛՛100-ամյակը առանց ռեժիմի՛՛ ավտոերթի մասնակիցների վրա ու ծեծի ենթարկել նրանց: Ադրբեջանական կայքերը ամենայն մանրամասնությամբ նկարագրել են դեպքի մանրամասները` հղում անելով հայկական մի շարք կայքերի եւ իրենց կողմից մեկնաբանություններ ավելացնելով: […]

Պատրաստ ենք հակառակորդի տարածքը վերածելու թեժ կետի /վիդեո/

Անցած տարվա ամփոփիչ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 26-ին նախարարությունում ասված ելույթին, ըստ որի Հայաստանը պատրաստ է խորտակիչ հարված տալ հակառակորդին: “Մենք երբեք չեն խախտել հրադադարը: Բայց հնարավորություններն ունենք հակահարված տալու “,-հայտարարեց Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի, մեր գործողությունները հստակ են՝ պաշտպանությունից բացի կարող ենք […]

Ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացվել է

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. Այսօր ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն […]

Ադրբեջանում այրել են Հայաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները /վիդեո/

Ադրբեջանի Նարդարանում նախօրեին բողոքի ակցիա է տեղի ունեցել, տեղացիները բողոքել են ըննդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների` դրանք որակելով իբրեւ վիրավորանք իսլամին: Ակցիայի մասնակիցները կոչ են արել Ադրբեջանի ԱԳՆ-ին վերաբերմունք արտահայտել Մուհամեդ մարգարեին վիրավորելու կապակցությամբ, հայտնում է ադրբեջանական Contact-ը: Ապա ակցիայի մասնակիցները այրել են Հայաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները:

Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբեւէ չեն եղել հարվածի թիրախ

Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին եւ լույս 8-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60մմ ականանետից /7 արկ/ եւ ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի […]

Երկրաշարժ Արցախի եւ Ադրբեջանի սահմանին

Հունվարի 7-ին, ժամը 10:44-ին Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության սահմանային գոտում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի ՏԿԱԻՆ ՍՊԾ-ի փոխանցմամբ, էպիկենտրո­նային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հրադադարը խախտվել է 300 անգամ

 ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, “Սեւ նետ”, Իստիգլալ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր […]

Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները. ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետեւանքով կան մարդկային կորուստներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին։ Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության […]

Ադրբեջանը վերադարձրել է հայ ընտանիքին, որ հրաժարվում էր հայրենիքից

Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել դեռևս 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանը հատած Գևորգյանների 5 հոգանոց ընտանիքին: Henaran.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: ՛՛Դա տեղի է ունեցել այսօր ԿԽՄԿ անկախ միջնորդությամբ Հայաստանի իշխանություններին է հանձնվել ՀՀ քաղաքացիություն ունեցող 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Փոխանցումը կատարվել է Իջևանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի