09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտելիս օգտագործել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ […]

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ սահմանախախտին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբերի 3-ին այցելել են ադրբեջանական սահմանախախտ հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ Գրիգորյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով: Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը , մարտի 22-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված  զորամասերից  մեկի  մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել :

Խորհուրդ կտաինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ.ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության մեկնաբանությունը ԱՀ ՊՆ հայտարարության կապակցությամբ Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում: Պատասխան. Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: […]

Ալիևը՝ ահաբեկիչ /վիդեո/

«Հայաստանը պետք է վաղուց միջազգային դատարան դիմած լիներ, ԱԳՆ-ի միջոցով իհարկե, որպեսզի Իլհամ Ալիևին ճանաչեին ահաբեկիչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի որդեգրած ռազմական հիստերիայի մասին հարցին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հայ դիրքապահների վրա կրակում են թուրքական զենքերից. Սուքիաս Ավետիսյան

«Զենքը մեզ տրվում է արտոնյալ պայմաններով, գործարանային գներով զենք են մատակարարելու ՀՀ, որը հնարավորություն կտա դիմակայել հակառակորդին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանի ստացած 200 մլն ամերիկյան դոլար վարկին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և հավելեց, որ այդ զենքով Հայաստանն ուժեղացնելու է իր անվտանգությունը: Սուքիաս Ավետիսյանն անդրադառնալով ՌԴ-ի կողմից […]

Աշխարհի բանակների վարկանիշը

Global Firepower պորտալը ներկայացրել է աշխարհի պետությունների զինված ուժերի վարկանիշը: Աշխարհի բանակների վարկանիշային ցանկը կազմվել է առանց հաշվի առնելու միջուկային զենքի, քաղաքական-տնտեսական գործոնների, նավատորմի գոյության նշանակությունը: ՀՀ բանակը 74-րդն է՝ մեկ հորիզոնականով անցնելով Վրաստանին: Ադրբեջանի ԶՈւ-ն 63-րդն է:

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ: Համաձայն զորավարժության սցենարի` զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, կատարվելու են պաշտպանության վարման, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ, հայտնում է Tass.ru-ն: Փոխանցվում է, որ զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը, դրան մասնակցելու է  65 հազար զինծառայող,  700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և […]

Հզոր երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում ու Հայաստանում

Այսօր առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:49-ին, էպիկենտրոնը Ադրբեջանի Շեքի քաղաքն է, որտեղ զգացվել է 7-8 բալ ուժգնությամբ, հայտնում է  АПА գործակալությունը: Ավերածությունների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք նաեւ, որ երկրաշարժը զգացվել է Արցախում եւ Հայաստանում:

Ադրբեջանցիները խուճապահար փախուստի են դիմել /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկո մինչեւ ուշ գիշեր ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակ են բացել Տավուշի մարզի հայկական գյուղերի ուղղությամբ: Հայկական բանակն անցել է պատժիչ գործողությունների, որը խուճապ է առաջացրել սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիների շրջանում: Այսօր առավոտյան տեղական լրատվամիջոցները տարածել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փախչում: Տեսանյութը` այստեղ

Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երկու օր առաջ բերման են ենթարկել այդ երկրի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոցն ընտրել է կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, թեպետ կալանված սպաների անունները հայտնի են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի