13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հզոր երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում ու Հայաստանում

Այսօր առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:49-ին, էպիկենտրոնը Ադրբեջանի Շեքի քաղաքն է, որտեղ զգացվել է 7-8 բալ ուժգնությամբ, հայտնում է  АПА գործակալությունը: Ավերածությունների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք նաեւ, որ երկրաշարժը զգացվել է Արցախում եւ Հայաստանում:

Ադրբեջանցիները խուճապահար փախուստի են դիմել /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկո մինչեւ ուշ գիշեր ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակ են բացել Տավուշի մարզի հայկական գյուղերի ուղղությամբ: Հայկական բանակն անցել է պատժիչ գործողությունների, որը խուճապ է առաջացրել սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիների շրջանում: Այսօր առավոտյան տեղական լրատվամիջոցները տարածել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փախչում: Տեսանյութը` այստեղ

Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երկու օր առաջ բերման են ենթարկել այդ երկրի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոցն ընտրել է կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, թեպետ կալանված սպաների անունները հայտնի են […]

Ադրբեջանցիներն արդեն չեն հավատում սեփական երկրի ապատեղեկատվությանը

Երեկվանից որոշ ադրբեջանական թերթեր գրում են սահմանային ծանր կռիվների մասին: Այսօր էլ գրում են՝ իբր հայկական կողմը 5 զոհ է տվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս նյութերի տակ ադրբեջանցիների մեկնաբանություններից արդեն պարզ է դառնում, թե ինչքան է պրիմիտիվ քարոզչությունը զզվեցրել հասարակ մարդկանց: Մարդիկ արդեն չեն հավատում կամ կասկածանքով են մոտենում նմանատիպ լուրերին: Ինչպես ադրբեջանցի […]

Ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ եւ 8 վիրավոր

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց  ականանետերից եւ տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում […]

Հրադադարի պահպան ռեժիմը կրկին խախտվել է

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ։  Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ […]

Սեյրան Օհանյանի հորդորը Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը: «Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տիպի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն […]

Հաչան շունը կծան չի լինում.Էդուարդ Շարմազանով

Երեկ, կայացավ  ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:Նիստի օրակարգը ներկայացնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց,որ  քննարկել են  սահմանային լարվածությանը առնչվող հարցեր,քանի  որ սահմանի իրավիճակը բոլորին է անհանգստացնում։ «Տեղյակ եք, որ այս օրերին պաշտպանության նախարարն ակտիվ լինում է զորամասերում։ Մեզ համար ցանկացած ապակայունացման փորձ դատապարտելի է, իսկ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը։ Մենք բազմիցս նշել ենք, […]

Ադրբեջանում դատական գործ են հարուցել Ստերլիգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունն ու գլխավոր դատախազությունը: Ստերլիգովը «մեղադրվում» է Ադրբեջանի դեմ «բացահայտ կոչերի» եւ ադրբեջանական պետական սահմանը «ապօրինաբար» խախտելու մեջ:  Հիշեցնենք, որ Ռուսաստանցի հայտնի գործարար, «Ալիսա» սակարանի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը […]

Սահմանին իրավիճակը դեռ լարված է

Հուլիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը եւ անհրաժեշտության դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված