29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվան հանդես է եկել ԼՂ կարգավորման շուրջ հայտարարությամբ

Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը շուտ կլուծվի եւ ամեն ինչ կանի` հարցի լուծմանը նպաստելու համար: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Պաշտոնական Մոսկվան հանդիսանում է այդ գործընթացի ակտիվ մասնակիցը: Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ մոտեցնենք այդ խնդրի լուծումը»,- ասել է Զախարովան:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկա պահին ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները:

«Մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գնահատում ենք որպես դինամիկ զարգացող, Ադրբեջանը ոչ միայն մեր գործընկերն է քաղաքական, այլև տնտեսական և այլ ոլորտներում: Բոլոր մակարդակներում շատ ակտիվ երկխոսություն է ընթանում»,- հավելել է ՌԴ ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ