Ադրբեջանը վերադարձրել է հայ ընտանիքին, որ հրաժարվում էր հայրենիքից
Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել դեռևս 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանը հատած Գևորգյանների 5 հոգանոց ընտանիքին: Henaran.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
՛՛Դա տեղի է ունեցել այսօր ԿԽՄԿ անկախ միջնորդությամբ Հայաստանի իշխանություններին է հանձնվել ՀՀ քաղաքացիություն ունեցող 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Փոխանցումը կատարվել է Իջևանի և Ղազախի միջանկյալ հատվածում,- տեղեկացրեց Ամատունին:
Հիշեցնենք, 2010 թվականի հունվարին Եղիշե Գևորգյանն ու Ռուզաննա Մարդանյանն իրենց երեխաների` Ալֆրեդի, Գայանեի և Պետրոսի հետ միտումնավոր հատել էին սահմանն ու հայտնվել Ադրբեջանում՝ պահանջելով իրենց հանձնել երրորդ երկրի:
Հայ ընտանիքին երրորդ երկրին հանձնելու աշխատանքներով զբաղվում էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ադրբեջանական ներկայացուցչությունը, սակայն այդ աշխատանքները այդպես էլ դրական արդյունք չտվեցին: