27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի  համանախագահ Դեյվիդ Վալադաոյին: Ողջունելով անդրանիկ այցով Արցախում գտնվող կոնգրեսականին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան հարբերությունների զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Աժ նախագահն ընդգծել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի […]

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության Նախագահի այլ երկկողմ հանդիպումներ:

Մի կտրեք ցմահ դատապարտյալների թևերը. բաց նամակ ՀՀ նախագահին

Մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյան, հարգարժան պր-ն Վարչապետ, ԱԺ նախագահ պր-ն Բաբլոյան.  Ամեն օր բարձրաձայնում եք արդարադատության և դատաիրավական ոլորտներում կատարվող բարեփոխումների մասին: Բայց ինչպես ասում են` «անունը կա, անանուն չկա» կամ ավելի ճիշտ` այդ ամենն արվում է Եվրոպայի աչքին թոզ փչելու, ժողովրդավար պետության համբավ ունենալու համար: Մասնավորեցնենք․ խոսքը վերաբերվում է ցմահ դատապարտյալների ճակատագրին, նրանց վաղաժամկետ […]

Գավառական մուննաթի ու անգրագետ ամենաթողության դեմը պետք է առնել

Կպատկերացնե՞ք մի իրավիճակ, երբ, օրինակ, Միչիգանում որսագողերը (բարկոնյերները) մայրուղի փակեն, որովհետև իրենց թույլ չեն տալիս գրիզլի արջերի սպանել: Կամ էլ մեկ այլ օրինակ. կպատկերացնե՞ք, որ Չինաստանում տարատեսակ շամաններ ու սև շուկայի դիլերներ ինչ-որ դեմարշներ անեն՝ ամուրյան վագրեր սպանելու համար սահմանված մահապատժի դեմ բողոքելով: Չեք պատկերացնի, չէ՞: Իսկ այ Հայաստանում նման բան ոչ միայն պատկերացնելի է, […]

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին Ալլա Պուգաչովան երգել է “ֆոնոգրամա” (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Ռուսաստանյան “պրիմադոնա”՝Ալլա Պուգաչովայի գործունեությունը լուսաբանող instagram-յան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել “Տաշիր” ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու՝Կարենի հարսանիքից,որտեղ պարզ երևում է,որ Պուգաչովան երգում է ոչ կենդանի հնչողությամբ (ֆոնոգրամայով)… Զավեշտալին այն է,որ այսպիսի միջոցառումներին ելույթ ունենալու համար Պուգաչովան ամենաքիչը վաստակում է 400-500 հազար դոլլար…Ու այսքան […]

Հայավարի` «աստղային» կյանք /վիդեո/

Շոու բիզնեսի ներկայացուցչի համար աստղային կյանքով ապրելը թանկ հաճույք է: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Արմինե Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հայ աստղերը աստղային կյանքով ապրում են: Նա նկատեց, որ հիմա չափանիշները այլ են` աստղ համարվելու համար պետք է ունենալ լավ մեքենա, բրենդային հագուստ: Շարունակությունը` տեսանյութում:

Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին

2017 թվականի սեպտեմբերին 16-ին իսկական տոն էր ալպիական հարուստ բուսականություն և լեռնային առողջարար կլիմա ունեցող Ախալքալաքի Դադեշ գյուղում: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից տասնամյակներ անց հիմնովին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը: Եկեղեցու վերաօծման արարողությունները սկսվել էին դեռևս նախորդ օրվանից, երբ գյուղի երիտասարդությունը […]

«Թուրքերը գողացել, տարել ու մորթել էին 14 ու 16 տարեկան խաշնարած որդիներին»

«…ԱՅՍՕՐ ԶՐՈՒՅՑՍ ՄԵԾ Է . մերոնց, իմոնց հետ եմ զրուցելու: Ասելիքս էլ շաատ, անվերջանալի ու անչափ; Բայց ինչպես գնամ հասնեմ քաղաքն Վան, ինչպես գտնեմ նախապապիս ոսկորներն անթաղ ու գոռամ, ասեմ .– Պապս, հարազատս , ինչո՞ւ զարկվեցիր, ինչու ինքդ չզարկեցի՞ր, սուրդ էր կարճ, թե՞ տկար էր բազուկդ …. վերջին հառաչանքի պահին հասկացա՞ր,  թե ինչու էր քուրդ հարևանդ […]

Ինչ է Հայաստանի համար նշանակում Քուրդիստանի հանրաքվեն

Ընդամենը մի քանի օր հետո Իրաքի հյուսիսում քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվե անցկացնել ու հռչակել անկախ Քուրդիստանը։ Աշխարհի քարտեզի վրա նոր փոփոխության հնարավորությունն, իհարկե, ուրախացրել է ոչ բոլորին, մասնավորապես՝ Թուրքիան ու Իրանը շարունակում են իրենց դժգոհությունը հայտնել այդ կապակցությամբ։ Ավելին՝ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Իրաքի անմիջական հարևանությամբ գտնվող Սիլոպի և Հաբուր գավառներում: Բնական են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված