07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է Հայաստանի համար նշանակում Քուրդիստանի հանրաքվեն

Ընդամենը մի քանի օր հետո Իրաքի հյուսիսում քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվե անցկացնել ու հռչակել անկախ Քուրդիստանը։ Աշխարհի քարտեզի վրա նոր փոփոխության հնարավորությունն, իհարկե, ուրախացրել է ոչ բոլորին, մասնավորապես՝ Թուրքիան ու Իրանը շարունակում են իրենց դժգոհությունը հայտնել այդ կապակցությամբ։ Ավելին՝ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Իրաքի անմիջական հարևանությամբ գտնվող Սիլոպի և Հաբուր գավառներում: Բնական են այս երկրների դժգոհությունները, որովհետև Թուրքիայում ու Իրանում այսօր բավականաչափ թվով քրդեր են բնակվում, որոնք նույնպես պայքար են մղում իրենց անկախության համար։

Ի՞նչ կարող է սա նշանակել Հայաստանի համար։ Տակավին ոչինչ, սակայն, ըստ էության, անկախության հանրաքվեն Թուրքիայի համար կարող է նշանակել անկայունություն սեփական երկրի ներսում։ Ինչպես հայտնի է, քրդաբնակ Դիարբեքիրում Արևմտյան Հայաստանի ամբողջ տարածքը քրդերը վաղուց իրենց հողերն են համարում ու հարկ եղած դեպքում պայքարելու են նաև թուրքերից անկախանալու համար։ Քուրդ ու հայ ժողովուրդների հարաբերությունները գտնվում են բարիդրացիական փուլում, քրդական համայնքը Հայաստանում նույնիսկ պատգամավոր ունի՝ Կնյազ Հասանով անունով, սակայն թե ինչպես հետագայում կդասավորվեն իրադարձությունները, ու արդյոք քրդերը հետագայում տարածքային պահանջներ չեն ներկայացնի արդեն Հայաստանին, դժվար է ասել։

Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ