05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրով 18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը հավանություն ստացավ։  Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց. «Սա վարկային համաձայնագրի երկրորդ փուլն է, առաջին փուլով տրամադրվել է 50 միլիոն եվրո,երկրորդ փուլով պետք է վերականգնվի Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, […]

Արթիկ- Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ – տեղ մերկասառույց է:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կստեղծվի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պետբյուջեից շուրջ 32 միլիոն դրամ հատկացնել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու համար։ Ըստ հիմնավորման՝ գումարը տրամադրվում է շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով: Գիտահետազոտական ինստիտուտը գործելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Կստեղծվեն 18 նոր աշխատատեղեր՝ 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրվեց՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց. «Կազմակերպությունը նախատեսում է Կոտայքի մարզի Արզական համայնքում ութ հեկտար տարածքի վրա հիմնել ինտենսիվ այգիներ։ Ընդհանուր ներդրման ծավալը կազմելու […]

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում անելիք չունենք»

  «Տոլման մեր մշակութային ժառանգության բաղադրիչն է  եղել ու կմնա: Այստեղ ապացուցելու ոչինչ չկա: Դատապարտում եմ տարբերակված մոտեցումը: Անգամ փորձագետները գան, ուսումնասիրեն, կտեսնեն, որ տոլման միշտ առկա է եղել մեր բոլոր տոների ժամանակ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը: Մամուլյանը հիշեցրեց՝ իսկական տոլման պատրաստում […]

Որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապե՞տ. չի կարող

«Այս պահին, պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե անվիճելի հեղինակություն է, այլ այս պահին իրոք Սերժ Սարգսյանն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2018թ.-ի վարչապետի թեկնածուի միակ անվիճելի թեկնածուն նախագահ Սերժ Սարգսյանն է: Հարցին, թե հնարավոր է վարչապետի ընտրության ժամանակ էլ ՀՀԿ-ն […]

«Ելքն» ունի նախագահի իր թեկնածուն

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածության համար առաջադրել խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին: «Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին»,-տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը: Այս պատճառով […]

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է […]

Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի կոչը դրական արձագանք է ստացել

Ստամբուլում  մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո հարապարկվելու է համատեղ հայտարարություն, որի մեջ ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ արևելյան Երուսաղեմի վերաբերյալ: Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահը կոչ էր արել իսլամական աշխարհին արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի «օկուպացված» մայրաքաղաք: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում են Էրդողանին մոտ գտնվող աղբյուրները: Աղբյուրը, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի