29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ես դա չեմ վերագրում միայն Կարեն Կարապետյանին, բայց նրա դերը մեծ է»

 «Ամեն ինչ շատ պարզ է, հստակ: Կա այսօր քաղաքական կայուն մեծամասնություն, կա կոալիցիոն համաձայնագիր, գործընկերություն, քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահ ընդունվող իր առաջնորդը, և ճիշտ ժամանակին, վստահ եմ, մեծամասնության առաջնորդն իր կուսակցությանը և կոալիցիոն գործընկերոջը ներկայացնելու է պատկերացումները, թե ով ինչով պետք է զբաղվի»,-այսօր ասուլիսին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե «Դաշնակցությունն» ունի վարչապետի իր թեկնածուն։

«Այդ ժամանակ հստակ կլինի ամեն ինչ: Դաշնակցությունը չունի իր թեկնածուն, քանի որ այդ հարցն անիմաստ է»,-հավելեց նա:

Հարցին, թե արդյոք կառավարության հաջողությունները վերագրում են Կարեն Կարապետյանին, և կարծում են արդյոք, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի վարչապետությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես դա չեմ վերագրում միայն Կարեն Կարապետյանին, իհարկե, իր դերը շատ կարևոր է, ինչպես ցանկացած համակարգում առաջին դեմքի դերը։ Ես դա վերագրում եմ խնդիրների ճիշտ ձևակերպմանը և գնահատում եմ, որ կառավարության ամբողջ թիմը շատ լավ աշխատանք է կատարել: Մնացածը, ինչ դուք հարցնում եք վարչապետության վերաբերյալ, նայեք նախորդ հարցին, ամեն ինչ շատ պարզ է պատասխանի մեջ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ