28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Էրդողանը գոհ է Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կայացրած որոշումից:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Էրդողանը թեմայի վերաբերյալ հրապարակում է կատարել Twitter»-ի իր պաշտոնական էջում.

«Գոհունակությամբ ենք ընդունում այն փաստը, որ Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացված բանաձևն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Ակնկալում ենք, որ Թրամփի կառավարությունը պահ առաջ հետ կկանգնի այդ  ցավալի որոշումից, որի հակաօրինականությունն այդքան ակնհայտ ձևով ընդգծվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից», – նշել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և Թուրքիայի կողմից ու կոչ էր անում ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

Բանաձևին կողմ են քվեարկել 128, ձեռնպահ՝ 35 երկիր: Բանաձևին  դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո:

Հայաստանի կողմ է քվեարկել բանաձևին:

Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, Թուրքմենստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ