«Թուրքերը գողացել, տարել ու մորթել էին 14 ու 16 տարեկան խաշնարած որդիներին»
«…ԱՅՍՕՐ ԶՐՈՒՅՑՍ ՄԵԾ Է . մերոնց, իմոնց հետ եմ զրուցելու: Ասելիքս էլ շաատ, անվերջանալի ու անչափ;
Բայց ինչպես գնամ հասնեմ քաղաքն Վան, ինչպես գտնեմ նախապապիս ոսկորներն անթաղ ու գոռամ, ասեմ .– Պապս, հարազատս , ինչո՞ւ զարկվեցիր, ինչու ինքդ չզարկեցի՞ր, սուրդ էր կարճ, թե՞ տկար էր բազուկդ …. վերջին հառաչանքի պահին հասկացա՞ր, թե ինչու էր քուրդ հարևանդ ասում. «Ախմախ էրմանի, թուրք իր լամուկին թվանք կառնի, իսկ դու գիրք »
Գյուլիստանի որ հանդ ու ծմակում փնտրեմ, որոնեմ արյանս նախագնդիկներ – բազում հարազատներիս հեղված արյան շիթերն ու ասեմ . .. Քրդի ասածը դաս չեղավ .թուրք քիրվայիդ հուշածն ինչո՞ւ չլսեցիր , ախր քանի անգամ ասաց .-«Այ միամիտ էրմանի, մերոնք խարդախ են , մուխաննաթ են.դռանդ ետևը փայտ դիր, բարձիդ տակ էլ. դանակ» .
Չէ, չլսեցիր ,դու գիտեիր թե փայտն օրորոց ու լավաշի թի
պատրաստելու համար է, դանակով էլ ձմերուկ են կտրում կամ սրինգ սարքում երեխաների համար …..
Զրուցս մեծ է ու երկար: Պապիս հետ պիտի խոսեմ: Մի ասող լինի 40 տարեկանից պապ կլինի՞ Դավիթ որդին, իմ ապագա հայրը, 40 օրեկան երեխա էր օրորոցում, ինքը հանդում էր, գրպանները կարմիր մասուրով էր լցրել, որ տուն բերի ,որդին խաղա ….նստել է թիկնածառ, որ մի քիչ դադար ու շունչ առնի գործից հետո … այդպես էլ դադարել է, փչել է շունչն ու մարել …. Գյուղի մեծերն ասել են .- Վշտից է, մեծ ցավից : Մի ամիս էլ չկար, ինչ «քիրվա » թուրքերը գողացել, տարել ու մորթել էին 14 ՈՒ 16 տարեկան խաշնարած որդիներին:
Զրույցս մեծ է ու երկար ….. ամբողջ կյանքում նժույգներ սանձած ու 52 տարեկանում .. ավտովթարից մահացած Դավիթ հորս ասելիք ունեմ:
Մի քանի տարի անց. վրաերթից մահացած մորս ինչ ասե՞մ , որ գոնե չհիվանդացավ , չխնամեցի, դեղ ու դարման չարի, մի բաժակ ջուր էլ չտվեցի …
Լևոն եղբայրս չամուսնացավ գոնե, մահացավ 28 տարեկանում… մենմենակ գնացի, Ռուսաստանի հեռուներից բերեցի, օտար հողում չթողեցի մարմինը … Մեծ եղբորս կողքին էլ 8 ամիս տառապեցի ու փրկել փորձեցի, բայց մարեց ճիշտ իր ծննդյան օրը, 50 տարեկան հասակում :
… Էլի ու էլի.թանկ, սիրելի ու անմոռաց հարազատներ, բարեկամներ …Իսկ զոհված մարտական ընկերներիս հիշելիս . ոտքերս թուլանում են պարզապես; Ո՞ր մեկին հիշեմ , ում հետ խոսեմ, զրուցեմ ….
Ներողամիտ եղեք.վիշտս պատմելու համար …. Թե որ ընկերներ ենք, թեկուզ Ֆ Բ – ի ,պետք է նաև միմյանց հոգսն ու ցավն իմանանք , նամանավանդ. կարծում եմ, «կույր» զգացողությունը, որով առաջնորդվում ենք Ֆ Բ ընկեր ընտրելիս, բազում անգամ ավելի հուսալի է ու անխաբ ….
Թող լույս իջնի իմ ու ձեր բոլոր ցավ- շիրիմների անդր ապրող հիշատակներին, թող մխիթարվեն, սփոփվեն , տոկան ու ամրանան մարմիններն ու հոգիները բոլորիս ….
ԲԱՐԵՎ, Արեգակ, քո լույսը բոլորինս է. ապրողներին ու ննջեցյալներին հավասար:
— ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԱՊՐՈՂ . ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ
— ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԱՆՄԱՐՄԻՆ ՀՈԳԻՆԵՐ ….
— ԵՎ ԵՂԻՑԻ ՕՐ ՀԻՇԱՏԱԿԱՑ … »: