20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Ամանորն ինքնասպանության պատճառ չէ. հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանն իր գործունեության ընթացքում չի նկատել, որ ինքնասպանությունների թիվն աճում է հատկապես ամանորյա և մյուս տոնական օրերին: Իսկ այն, որ այս ամանորին լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին ինքնասպանության դեպքերի և փորձերի մասին, Խուդոյանը բացատրում է նրանով ոչ թե դեպքերի աճմամբ, այլ ավելի շատ ու բացահայտ լուսաբանմամբ: «Այն, որ մի երկու հոգի ավել է եղել, […]

Մենք 8-9 օր հանգստանում ենք Ամանորից հետո, սթրեսն ավելանում է. հոգեբան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի համոզմամբ՝ հետամանորյա սթրեսը ոչ միայն հայերին է բնորոշ, այլ գոյություն ունի ողջ աշխարհում: « Պարզապես այլ երկրներում հունվարի 2-3-ից արդեն դուրս են գալիս աշխատանքի: Իսկ մեզ մոտ 9 օր տոնում ենք, նստում տանը, ինչը սխալ է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝  խորհրդային շրջանում ընդունված տարերային տոնելու ձևը փոքր-ինչ նվազել է, […]

Որոնք են այս Ամանորի գույները /ֆոտո/

Ասում են՝ ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի տարին։ Եւ այս համատեքստում կարեւոր է նաեւ, թե ինչ գույների մեջ կդիմավորեք Ամանորը։ Ահա, թե որոնք են 2017-ի ամենանորաձեւ գույները՝ ընտրեք դրանք ու ողջ տարին եղեք նորաձեւ։ Ոճաբանները պնդում են՝ այս տարվա ընթացքում գերիշխելու են կարմիրն ու ոսկեգույնը կամ դեղինը։ Այնպես որ ամանորյա հագուստ ընտրելիս կարող եք […]

Մենք մեր փողն ենք ուզում. «Գլաս Ուորլդ Քամփնի»-ի աշխատակիցներ

Բյուրեղավանի ապակե տարաների «Գլասս  Ուորլդ Քամփնի» ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերն ստանալու հույսը կապում են ՀՀ վարչապետի հետ: Ընկերության մի քանի տասնյակ նախկին աշխատակիցները այսօր Կառավարության շենքի մոտ էին: Աշխատակիցների փոխանցմամբ՝ ընկերությունը  պարտք է ավելի քան 5 ամսվա աշխատավարձ: «Մարդ կա 1 միլիոնից ավելի ստանալիք ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին բողոքող քաղաքացիները: Գործարանն արդեն մեկ տարի է՝ սնանկացել […]

Լրագրողները բռնության են ենթարկվում ոչ միայն էքստրեմալ իրադարձությունների ժամանակ (վիդեո)

«2016 թվականը չափազանց բարդ և լարված էր լրագրողների համար, քանի որ եղան բազմաթիվ ֆիզիկական բռնություններ, ճնշումներ, մասնագիտական գործունեության խոչընդոտումներ»,- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով` լրագրողներն ու լրատվամիջոցները ծայրահեղ բարդ պայմաններում էին աշխատում նաև իրադարձությունների պատճառով` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններ և այլն: Ըստ նրա` այս տարի […]

Երևանում տղամարդը եղբոր աչքի առաջ ինքնասպանություն է գործել

Երեւանում դեկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ըստ Shamshyan.com-ի` մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի 8-րդ հարկից ընկնելով ինքնասպանություն է գործել Սիրիայի քաղաքացի 40-ամյա Գաբրիել Ժան Բաշարյամնը: Ինքնասպանությանն ականատես է եղել մահացածի եղբայրը:  Դեպքի հանգամանքները պարզվում են:

Բոլորին վստահում եմ միանգամից, մինչև մարդիկ չեն ապացուցում հակառակը. Իրինա Հարությունյան (ֆոտո)

Երգչուհի Իրինա Հարությունյանը մեկ տարվա ընդմիջումից հետո հանդես է գալիս նոր երգով ու տեսահոլովակով: Մեկ տարի առաջ երգչուհու «Անգիտակցաբար» կոչվող տեսահոլավակն էր հայտնվել էկրաններին: Henaran.am_ի թղթակիցը Իրինայի հետ զրուցել է երաժշտական այս նոր կատարման, ինչպես նաև այլ հարցերից:   -Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց Ձեր երաժշտական կարիերան: -Իրականում երևի թե երաժշտական դպրոցից, խոռից եմ սկսել կարիերաս, […]

Դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է

Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում, տոնական համերգի ուղեկցությամբ, միացվեց ամանորյա լուսավորությունը: Համերգը քաղաքապետարանի Մշակույթի պալատի «Զանգակ» մանկական ստուդիայի սաների կատարմամբ էր: Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ: Էջմիածնի ամանորյա հանդերձը, ինչպես վերջին բոլոր տարիներին, այս անգամ եւս ինքնատիպ է եւ ճաշակով: Ի դեպ, […]

«Հյուսիսային պողոտան` երեկ, այսօր, վաղը» ցուցահանդես է պատրաստվում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով` հասարակությունն ընդհանրապես գիտի` ինչ կարևոր բան է ճարտարապետությունը, հատկապես հայերս, սակայն դրա հետ մեկտեղ մարդիկ շատ քիչ բան գիտեն ճարտարապետության մասին, քիչ է նաև այն գիտակցությունը, թե ինչ կարևոր դեր ունի ճարտարապետությունը: Այս մասին Տեր-Մինասյանը խոսեց Henaran.am_ի հետ զրույցում: Ըստ նրա` […]

«Մեր կրթական ոլորտը գտնվում է ռախիդիկ վիճակում» /վիդեո/

  «Ես պետք է ասեմ՝ մեր երկիրն ունի փոքր միջոցներ, բայց նաև մեծ մարտահրավերներին դիմակայելու  կարողություն պիտի ունենա: Դա նաև պետք է արվի կրթության մեջ: Պետք է ճիշտ նպատակներ ու ռեսուրսներ ունենանք: Կրճատումներ կոչվածը ես ուզում եմ նայել այն տեսանկյունից, որ ամեն բան պետք է արդյունավետ լինի: Մեր ռեսուրսներն առանց այդ էլ քիչ են», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի