02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

«Իմ և Մխոյի միջև ոչ մի նմանություն չկա»

Շատերին հայտնի «Բանակում» հեռուստասերիալում Մխոյի կերպարը մարմնավորող Հովհաննես Դավթյանը չի ժխտում՝ հանրությունն իրեն ավելի շատ ճանաչեց ու սիրեց հենց այդ կարպարով, բայց, այդուհանդերձ, պարզվում է՝ Մխոյի էությունն ու բնավորությունը խորթ են դերասանին։ Այս և նմանատիպ հետաքրքիր հարցերի մասին Henaran.am-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ։ -Հովհաննե՛ս, ինչպիսի՞ կերպարներ եք սիրում կերտել։ -Ինչ կերպար էլ լինի, կփորձեմ […]

Երջանկության կարևոր բաղադրիչը. Անիի Մնացականյանը բացահայտում է/վիդեո/

«Գրականությունը ինձ համար աստվածային մի բան է : Պատահակն չէ, որ յուրաքանչյուր գրականություն տվյալ ազգի դեմքն է:Հետևաբար մենք պարտավոր ենք ստեղծել լավ գրականություն և պահել հինը, որովհետև իմաստ չունի տուն կառուցել, եթե ամուր չեն հիմքերը»,-իր առաջին՝ «Աստիճաններով դեպի սեր»  գրքի շնորհանդեսին ասաց բանաստեղծուհի Անի Մնացականյանը, ով արդեն համալրել է ՀԳՄ շարքերը: Անի Մնացականյանի պոեզիան հարուստ […]

Դավիթաշենում 23 բարդի հատելու գործը ուղարկվել է դատարան

Դավիթաշենում 23 բարդի հատելու գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն  դատարանում է: Այն կքննվի Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարանում՝ դատավոր Արմեն  Խաչատրյանի նախագահությամբ: Դատական առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 11-ին: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի […]

Սոնա յարի սերն ու հայրենիքը. Խաչիկ Արենցին բացահայտում է /վիդեո/

Խոսելուց առաջ երգում է, հրաշալի ձայնի զուլալ հնչունները ունակ են հաղորդելու կատարողի ապրումները: Աչքերի մեջ հին ու նոր հայրենիքն է, սրտի մեջ սերը, որը ստիպում է արարել: Խաչիկ Արենցին ժամանակակից երգարվեստում ասելիք ունի: Արենի գյուղում ծնված Խաչիկը դեռ մանկուց երգել է: «Երգի հանդեպ սերը իմ մեջ արթնացրել է տատիկս, որի անչափ շնորհակալ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Իմ սիրտը վկայում է, որ նա գալու է.անհայտ կորած ազատամարտիկի կին/տեսանյութ/

«Կինը՝ կին է, երբ ամուսինն է կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անհայտ կորած ազատամարտիկ , սպա  Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը: Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանանց տոնին նվիրված  միջոցառումից առաջ Զարինե Հակոբյանը նկատեց, որ նախարարությունը միշտ աջակցել է իր ընտանիքին: «89 թվականից ամուսինս գաղտնի կամավորագրվել է, հետո արդեն զինվորագրվել է ու սպա էր՝ դասակի հրամանատար […]

Հայաստանում երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության առումով վիճակը բավական բարդ է

Երեխաների նկատմամբ բռնությունը տարբեր հետեւանքներ կարող է առաջացնել, մինչեւ անգամ՝ հոգեկան խանգարման։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Գևորգ Եղյանը։ «Ընտանեկան բռնությունն իր պատճառներն ունի՝ նրանք ծանր սոցիալական պայմաններում են ապրում, կապ ունի նաեւ կրթական ցածր մակարդակի հետ»,-ասաց նա: Հոգեբանի խոսքով՝ ելնելով տարբեր զեկույցներից՝ կարելի է ասել, որ Հայաստանում վիճակը […]

34-ամյա կինը մահացել է․ ամուսինը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  34-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը՝ ծնված 1983թ.: […]

Ինչու են վերջին շրջանում շատացել աղմկալի սպանությունները

Ինչի հետ են կապված վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունները, ինչ հոգեբանական պատճառներ կան։ Անդրադառնալով այդ հարցին՝ հոգեբան Սամվել Խուդոյանը «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ասել, թե հանրությունը գնում է դեպի բացասական գործընթացներ, ճիշտ չի լինի: «Իսկապես, վերջին շաբաթներին շատ են բացասական դեպքերը՝ սպանություններ, ինքնասպանություններ։ Բայց կարծում եմ, որ […]

Հայաստանում ավելի հաճախ կանայք են դիմում հոգեբանների օգնությանը

Հայաստանում հոգաբանին դիմելու մշակույթը գնալով զարգանում է։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը։ Նա նշեց, որ բոլոր բուհերը հոգեբանության բաժիններ են հիմնում։ «Հայաստանում զարգանում է հատկապես պրակտիկ հոգեբանությունը: Առավելապես կլինիկական հոգեբանությունը՝ հոգեթերապիան և հոգեբանական խորհրդատվությունն է զարգանում, իսկ պրակտիկ հոգեբանության մյուս ճյուղերը՝ ռազմական, տնտեսական հոգեբանությունը հարաբերականորեն […]

Էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկված կինը պառկած է եղել երկաթգծին. հայտնի է նրա ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ՝ պատճառելով մահ: Ձեռնարկված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի