28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երջանկության կարևոր բաղադրիչը. Անիի Մնացականյանը բացահայտում է/վիդեո/

«Գրականությունը ինձ համար աստվածային մի բան է : Պատահակն չէ, որ յուրաքանչյուր գրականություն տվյալ ազգի դեմքն է:Հետևաբար մենք պարտավոր ենք ստեղծել լավ գրականություն և պահել հինը, որովհետև իմաստ չունի տուն կառուցել, եթե ամուր չեն հիմքերը»,-իր առաջին՝ «Աստիճաններով դեպի սեր»  գրքի շնորհանդեսին ասաց բանաստեղծուհի Անի Մնացականյանը, ով արդեն համալրել է ՀԳՄ շարքերը:

Անի Մնացականյանի պոեզիան հարուստ է սիրով, որը ճշգրտորեն արտացոլում է երիտասարդ աղջկա հոգում ծնված պարզ ու մաքուր ապրումները և միևնույն ժամանակ պարտավորեցնում ընթերցողին այդ տողերում գտնել արդեն հասուն ու խոհական լիցքեր, որոնք պարուրում են մարդուն իրականից՝ երազայինը ձգտող շղարշով:

«Մշակույթը առանցքային նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում:Գրողների միությունը համալրվեց Անի Մնացականյանի նման տաղանդավոր բանաստեղծով, որը հրապարակելով այս հատորը ավելացրեց մեր հոգում եղած լույսը: Կան ստեղծագործություններ, որոնք դրական եներգիա են փոխանցում և արտացոլանքն են տվյալ մարդու: Այս աղջնակը իսկապես հոգում լույս է կրում»,-իր խոսքում ասաց գրքի խմբագիրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Անի Մնացականյանի գրքի շնորհանդեսը կայացավ Երկրապահ կամավորականների միության հարկի տակ: Շնորհանդեսին ներկա էր ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով բացառիկ նշանակություն է տալիս մշակույթի զարգացմանը:

Անի Մնացականյանի պոեզիան գնահատեցին գրականագետներ Վարդան Դևրիկյանը և Աբգար Ափինյանը: Բանաստեղծուհու գրականության հասցեին բազմաթիվ դրվատանքի խոսքեր հնչեցին:

Անի Մնացականյանի գործերը սիրով ներկայացրեց դերասան Ամիրան Գալստյանը:

«Իմ կայացումը ապահովում է իմ շրջապատը: ներկաներից յուրաքանչյուրը ինձ մի տող տալիս է: Շնորհակալ եմ լուսավոր մարդկանց»,-եզրափակեց երիտասարդ բանաստեղծուհին:

Ներկայացնում ենք նաև մի փունջ Անիի հոգու գոհարներից.

Ինձ չբերես սպանված վարդեր,
Մորթված մարգարտածաղիկ,
Մեռնող շուշաններ…
Ես ծաղիկներն անքաղ եմ սիրում,
Երբ ապրում են և ապրեցնում:
Եվ երբ հեռանաս և գան նոր սերեր,
(Գուցե և չգան)
Նույն հորդորն եմ նրանց հղելու.
Ես կակաչների և նարգիզների
Հրեշտակը չեմ…

***

Բառերդ բուրում են տաք հացի պես,
Որ հանում ես թոնրից կրակազբաղ,
Աչքերդ վառվում են փայլով՝
Ձմռան սալորի չրի շաքարով,
Երգդ գարունն է հոգուս,
Որ քեզնից բացի
Ոչ ոք չի նկարի…

***

Փահլևան

Լարախաղացներիս հերթական ելույթն ավարտվեց,
Փահլևանը ներքևում ապուշ կտրեց,
Երբ մենք վայր ընկանք պարանից,
Սիրո ձողի տատանումից…
Լարախաղացներիս հերթական ելույթի վերջն էր,
Երբ կոտրվեց ձողը սիրո հավասարակշռության:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ