28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում ավելի հաճախ կանայք են դիմում հոգեբանների օգնությանը

Հայաստանում հոգաբանին դիմելու մշակույթը գնալով զարգանում է։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը։ Նա նշեց, որ բոլոր բուհերը հոգեբանության բաժիններ են հիմնում։

«Հայաստանում զարգանում է հատկապես պրակտիկ հոգեբանությունը: Առավելապես կլինիկական հոգեբանությունը՝ հոգեթերապիան և հոգեբանական խորհրդատվությունն է զարգանում, իսկ պրակտիկ հոգեբանության մյուս ճյուղերը՝ ռազմական, տնտեսական հոգեբանությունը հարաբերականորեն դանդաղ են զարգանում»,- ասաց նա։

Խոսելով հոգեբանի մատուցած ծառայությունների գնային քաղաքականությունից՝ բանախոսն ասաց, որ միջազգային գների համեմատ՝ Հայաստանում գները զգալի մատչելի են:

«40-45 րոպեանոց մեկ սեանսի գինը, օրինակ,սկսում է 5 հազար, հասնում մինչև 15 հազար դրամի: Կան նաև հոգեբանական ծառայության ուռճացված գներ, ընդ որում՝ ավելի թույլ մասնագետների կողմից: Քաղաքացիները հոգեբաններին դիմում են ինչպես հիվանդագին վիճակներով, այնպես էլ ներանձնային, ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝  ընտանիքում լարված մթնոլորտի, ամուսնալուծության, հղիություն շրջանում ծագած դժվարությունների, սիրահարությունների եւ այլն: Հատկանշական է, որ մեր երկրում հոգեբանի ավելի հաճախ դիմում են հայ կանայք: Նրանք ավելի շատ են հավատում հոգեբաններին, իսկ ահա հայ տղամարդիկ հայտարարում են, որ իրենք են իրենց հոգեբանը: Հոգեբանի ծառայությունների նրանք դիմում են միայն ծայրահեղ նևրոտիկ վիճակներում»,- ասաց Սամվել Խուդոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ