26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

LIFE NEWS …

4-ամյա երեխան մեքենա է գողացել

Շվեդիայում 4 տարեկան երեխան գողացել է մոր մեքենան: Նրան հաջողվել է վերցնել բանալիները, դուրս գալ փողոց, գործի գցել շարժիչը եւ վարել մեքենան: Տղան մոտ 500 մետր վարել է այն եւ 3 շրջադարձ կատարել, մինչեւ որ բախվել է բեռնատարի: Երբ ոչ մեծ վթար է տեղի ունեցել, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Այնուհետեւ երեխան` ոստիկանների ուղեկցությամբ, տուն […]

Ոստիկաններն էվակուացրել են մարդկանց զարթուցիչի պատճառով

Լոս Անջելեսի ոստիկանությունը 2 ժամով էվակուցրել է մարդկանց 27 հարկանի երկնաքերից այն բանից հետո, երբ գրասենյակներից մեկում հայտնվել է մի ծանրոց, որից տկտկոց է լսվել: Խուճապահար աշխատակիցները ոստիկանություն են կանչել` նշելով, որ իրենց մոտ կասկածելի փաթեթ  է հայտնվել: Ոստիկաններն էվակուացրել են մարդկանց, որից հետո ուսումնասիրել են կասկածելի առարկան: Պարզվել է, որ փաթեթն ուղարկել են շենքում […]

Գարիկ Մարտիրոսյանին արգելել են աշխատել “Առաջին ալիք”-ում /վիդեո/

Ռուսաստանի “Առաջին ալիք”-ի ղեկավարությունը փակում է “Прожекторперисхилтон” հաղորդումը, քանի որ հաղորդման 2 հաղորդավարներին` Գարիկ Մարտիրոսյանին եւ Սերգեյ Սվետլակովին, արգելել են աշխատել հեռուստաալիքում, գրում է “Московский Комсомолец” կայքը: “Առաջին ալիք”-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ հաղորդավարներին արգելել է աշխատել “Газпром” մեդիա հոլդինգի տնօրեն Նիկոլայ Սենկեւիչը: Վերջինս բացատրել է, որ դա կապված է Մարտիրոսյանի եւ Սվետլակովի` […]

Անի Քրիստին վթարի է ենթարկվել /ֆոտո/

Երգչուհի Անի Քրիստին ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է հենց ինքը` Անին` ֆեյսբուքյան իր էջում եւ նույնիսկ տեղադրել է վթարի ենթարկված ավտոմեքենայի լուսանկարները: Երգչուհին նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է եւ շնորհակալություն  է հայտնել Աստծուց իր կյանքը փրկելու համար:  

Արհեստական արգանդները` երեխա ունենալու նոր հնարավորություն

Արհեստական արգանդները երեխաներ ունենալու  ցմահ հնարավորություն են` շնորհիվ ձվաբջիջները սերմնահեղուկի վերածելու տեխնոլոգիայի: Սա է վեևրարտադրողականության ապագան, կարծում է Աարաթհի Պրասադը` “Որպես կույս.ինչպե՞ս է գիտությունը վերանայում սեռերի կանոնները” գրքի հեղինակը: Հեղինակի կարծիքով` ապագայում կենսաբանական մեխանիզմների մասին պատկերացումը կփոխվի: Միակ հարցն այն է` երբ դա տեղի կունենա: Ընդ որում` խոսքն այն մասին չէ, որ այդ տեխնոլագիաները միայն կանանց […]

Մադոննան Օբամային “սեւամորթ մուսուլման” է անվանել /վիդեո/

Վաշինգտոնում կայացած համերգի ժամանակ Մադոննան իր երկպագուներին կոչ է արել ԱՄՆ նախագահական ընտրություններին աջակցել գործող նախագահ Բարաք Օբամային` քրիստոնյա նախագահին կնքելով “սեւամորթ մուսուլման”: “Հիանալի է, որ Սպիտակ տանը մենք աֆրոամերիկացի ունենք, որ նա մուսուլման է: Դա նշանակում է, որ այս երկրում դեռ հույս կա: Այդ պատճառով էլ ընտրեք այդ մարդուն”,-հայտարարել է փոփ-թագուհին: Երգչուհու ներկայացուցիչներն առայժմ […]

Ինչպե՞ս հաղթահարել սեքսուալ զզվանքը

Վերջերս կատարած հետազոտության արդյունքում  պարզել են, որ սեքսուալ զզվանքը հաղթահարելու համար հարկավոր է ուժեղ գրգռվել: Ֆրեյդը մի անգամ հարց է ուղղել` ինչու է տղամարդը  համակրելի աղջկա շուրթերը համբուրելիս զզվանք զգում` պատկերացնելով` ինչպես է  նրա ատամի խոզանակով մաքրում իր ատամները: Հոլանդացի գիտնականները դա բացատրում են նրանով, որ մարդկանց մոտ զարգացել են կենսաբանական մեխանիզմներ, որոնք թույլ են […]

Շերոն Սթոունն ուշագնաց է եղել նորաձեւության ցուցադրության ժամանակ /վիդեո/

Հոլիվուդի ամենաինտելեկտուալ կանանցից մեկը` Շերոն Սթոունը, հոսպիտալացվել է Միլանում ընթացող նորաձեւության շաբաթվա ցուցադրություններից մեկի ընթացքում: 54-ամա աստղը ուշագնաց է եղել “Fendi” հագուստի հավաքածուի ցուցադրության ժամանակ: “Հիմնական բնազդի” աստղը ցուցադրության նախորդ օրը ուժեղ գլխացավ է ունեցել: Քանի որ Սթոունը տառապում է գլխուղեղի անոթների անեւրիզմով, որոշել են նրան շտապ տեղափոխել Միլանի հիվանդանոցներից մեկը, սակայն մի քանի  ժամից […]

Անջելինա Ջոլին տառապում է մահացու հիվանդությամբ

Հոլիվուդյան գերաստղ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլին Թուրքիա կատարած այցի ժամանակ գաղտնի զրույց է ունեցել բժիշկների հետ` լյարդի փոխպատվաստման վերաբերյալ: “Поста” թերթի հաղորդմամբ` սիրիացի փախստականների ճամբարներ այցելելուց հետո Ջոլին մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է թուրք հայտնի վիրաբույժ Յաման Թոքաթի հետ, ով զբաղվում է օրգանների փոխպատվաստմամբ: Ըստ թերթի` դերասանուհին տառապում է լյարդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված