17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անջելինա Ջոլին տառապում է մահացու հիվանդությամբ

Հոլիվուդյան գերաստղ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլին Թուրքիա կատարած այցի ժամանակ գաղտնի զրույց է ունեցել բժիշկների հետ` լյարդի փոխպատվաստման վերաբերյալ:

“Поста” թերթի հաղորդմամբ` սիրիացի փախստականների ճամբարներ այցելելուց հետո Ջոլին մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է թուրք հայտնի վիրաբույժ Յաման Թոքաթի հետ, ով զբաղվում է օրգանների փոխպատվաստմամբ: Ըստ թերթի` դերասանուհին տառապում է լյարդի հիվանդության հետեւանքով առաջացած հեպատիտ С-ով:

Նա թուրք բժշկին է փոխանցել հետազոտության արդյունքները եւ նշել. “Ասում են` ես կմահանամ, եթե լյարդի փոխպատվաստում չանեմ: Ինչպե՞ս կարող եմ փրկել կյանքս”: Թոքատը հաստատել է, որ փոխպատվաստումն անհրաժեշտ է:

Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին այցելել էր սիրիացի փախստականների ճամբարները Հորդանանում, Թուրքիայում եւ Լիբանանում: Ջոլիի հիմնական նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունն ուղղել փախստականների խնդիրներին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ