Շերոն Սթոունն ուշագնաց է եղել նորաձեւության ցուցադրության ժամանակ /վիդեո/
Հոլիվուդի ամենաինտելեկտուալ կանանցից մեկը` Շերոն Սթոունը, հոսպիտալացվել է Միլանում ընթացող նորաձեւության շաբաթվա ցուցադրություններից մեկի ընթացքում: 54-ամա աստղը ուշագնաց է եղել “Fendi” հագուստի հավաքածուի ցուցադրության ժամանակ: “Հիմնական բնազդի” աստղը ցուցադրության նախորդ օրը ուժեղ գլխացավ է ունեցել:
Քանի որ Սթոունը տառապում է գլխուղեղի անոթների անեւրիզմով, որոշել են նրան շտապ տեղափոխել Միլանի հիվանդանոցներից մեկը, սակայն մի քանի ժամից նրան դուրս են գրել հիվանդանոցից:
2011-ին դերասանուհու հետ նման դեպք եւս տեղի էր ունեցել:
Արդեն իսկ հաջորդ օրը Սթոունը կարողացել է մասնակցել ՁԻԱՀ-ի բուժման եւ բժշկական հետազոտությունների բարեգործական հիմնադրամին: Շնորհիվ հայտնի դերասանուհու կազմակերպիչներին հաջողվել է հավաքել 1,1 մլն դոլար:
http://youtu.be/e6VK_VIVFwU