Գարիկ Մարտիրոսյանին արգելել են աշխատել “Առաջին ալիք”-ում /վիդեո/
Ռուսաստանի “Առաջին ալիք”-ի ղեկավարությունը փակում է “Прожекторперисхилтон” հաղորդումը, քանի որ հաղորդման 2 հաղորդավարներին` Գարիկ Մարտիրոսյանին եւ Սերգեյ Սվետլակովին, արգելել են աշխատել հեռուստաալիքում, գրում է “Московский Комсомолец” կայքը:
“Առաջին ալիք”-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ հաղորդավարներին արգելել է աշխատել “Газпром” մեդիա հոլդինգի տնօրեն Նիկոլայ Սենկեւիչը: Վերջինս բացատրել է, որ դա կապված է Մարտիրոսյանի եւ Սվետլակովի` “ТНТ” հեռուստաալիքի հետ կնքած պայմանագրի հետ:
“Ես խնդրեցի նրան բացառության կարգով թույլ տալ նրանց մասնակցությունը “Առաջին ալիքի” միայն մեկ նախագծում: Բարի կամքի դեպքում նման հարցերը հեռուստատեսությունում հեշտ են կարգավորվում: Սակայն իմ զրուցակիցը բարի կամք դրսեւորելու ցանկություն չունեցավ”,-հայտարարել է Էռնստը:
http://youtu.be/pwGKdYyErls