26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Նոր Սահմանադրությամբ հատուկ դեպքերում ամուսնությունը կարող է արգելվել

Գործող Սահմանադրության հոդված 35-ում ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Թե ՛գործող, թե՛ նոր Սահմանադրության մեջ կան ամրագրված միևնույն երկու կետերը: Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից: Սահմանադրության փոփոխության նախագիծը, սակայն դնում […]

Նոր Սահմանադրությամբ ի՞նչ պատճառով կարգելվի ազատել աշխատանքից

Աշխատանքի ընտրության ազատության, աշխատանքային այլ իրավունքների վերաբերյալ հոդվածները գործող և նոր Սահմանադրություններով էապես տարբերվում են, նոր Սահմանադրությունն իր մեջ ներառում է այնպիսի դրույթները, որոնք նախկինում ներառված էին միայն օրենսգրքում: Գործող Սահմանադրության հոդված 32-ով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն, իսկ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: […]

Սերժ Սարգսյանն առաջվանը չի լինի

«Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է բանակի կառավարման համակարգին, անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ  Արամ Կարապետյանը. «Կառավարման համակարգի մեջ ամենակարևոր խնդիրը վերաբերում է կուսակցության ծրագրերին: Քաղաքագիտական առումով` քաղաքական կուսակցություններին ստիպել սուբյեկտ դառնալ, սխալ է»: Կարապետյանի  խոսքով` պատերազամական իրավիճակում գործողությունների կենտրոնացման խնդիր է գնում: «Սահմանադրության համապատասխան հոդվածի […]

Բարդ բան է դեմոկրատիան` այո, թե ոչ /վիդեո/

Բարդ բան է դեմոկրատիան: Հաճախ պարտավոր ես գործուն մասնակցություն ունենալ` ընտրություն անել այնպիսի բաների, որոնցից ուղղակի գլուխ չես հանում, կամ պատկերացնում ես այնքանով, որքանով քեզ ուղղորդում ենը: Խելոք մարդիկ ասում են` կարծիք կազմիր սեփական փորձառությունից ելնելով, առավել եւս ընտրիր քո համոզմունքով: Սահմանադրության հանրաքվեի պարագայում սա կարծես չի աշխատում: Դե արի ու պարզ այո կամ ոչ […]

Հայտնի է հանրաքվեի ՀՀԿ շտաբի պետի անունը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է  կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել հանրաքվեի շտաբերը: Այդ մասին նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Աբրահամյանը մոտ օրերս կձևավորի  շտաբերը: «ՀՀԿ-ն հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- վերահաստատեց Շարմազանովը՝  […]

Թևան Պողոսյանը՝ ոչ թե «լուսավոր», այլ «եվրոպական» Հայաստանի համար

«Ժառանգություն» խմբակցության անդամ, անկուսակցական Թևան Պողոսյանը չի պատրաստվում անդամակցել «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցությանը, որի նախագահը անկախ պատգամավոր համարվող Էդմոն Մարուքյանն է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Պողոսյանը` անդրադառնալով Մարուքյանի հետ հնարավոր համագործակցությունը: «Իմ համագործակցությունը լինելու է քաղաքական այն ուժերի հետ, ովքեր ունեն Հայաստանի զարգացման եվրոպական մոդելը»,- նշեց Պողոսյանը` շեշտելով, որ եթե օրինակ «Լուսավոր Հայաստանը» ունենա […]

Եկել էին` «ջան ասելու, ջան լսելու»

Այսօր մամուլի ակումբներից մեկում հրավիրված էր պատգամավորներ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի համատեղ ասուլիսը, որի ժամանակ բանախոսները խոսելու էին Սահմանադրական փոփոխություններից: Լևոն Մարտիրոսյանն, ով առաջին էր եկել ասուլիսի, կես կատակով կես լուրջ հարցրեց ասուլիսավարին, թե ինչու է իրեն հրավիրել համատեղ ասուլիսի Թևան Պողոսյանի հետ, ով «կողմ» է սահմանադրությանը` նկատի […]

Ի՞նչ պատահեց Նիկոլ Փաշինյանին /վիդեո/

Երբ անցյալ տարի նոր էր խոսվում Սահմանադրական փոփոխություններ անկացնելու մտադրությունների մասին, առաջ էին քաշվում Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հնարավոր տարբերակները, ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն խորհրդարանական եռյակը միանգամից հայտարարեց, որ փոփոխություններ անցկացնելը համարում է կեղծ օրակարգ, ապա պայքար ծավալեց Սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի շուրջ: ՀԱԿ խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը չշտապեց դիրքորոշում հայտնել՝ խոսել կամ «դեմ»-ի կամ «կողմ»-ի […]

Մինչև դեկտեմեբրի 6-ը չենք ձգելու

«Ազատամարտիկների դաշինքի» միավորման  անդամները համոզված են՝ իշխանություններին չի հաջողվելու դեկտեմբերի 6-ին Սահմանադրության բարեփոխումների նախագծի հանրաքվեն  անցկացնել. «Համոզված եմ չի ստացվելու, մեր ժողովուրդը այնքան խելոք է, որ մենք մինչև դեկտեմեբրի 6-ը հանրաքվեի օրը չենք ձգելու, մինչ այդ ամեն ինչ կասեցվելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Սմբատ Հակոբյանը։ Ազատամարտիկը տեղեկացրեց,  որ «Ազատամարտիկների դաշինքը» սահմանադրական բարեփոխումների […]

Նոր Սահմանադրությունը շատ ավելի երեխայակենտրոն է

Արդեն տեղեկացրել էինք, որ Henaran.am-ը նոր շարք է սկսում, որտեղ ներկայացնելու է Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ առաջարկվող փոփոխությունների ուսումնասիրությունը` համեմատելով ու զուգորդելով գործող և առաջարկվող սահմանադրությունները: Սահամանդրական բարեփոխումների մեջ որոշակի փոփոխություններ են եղել նաև երեխաների իրավունքների դրույթներում: Առաջարկվող սահմանադրությամբ, կարծես թե, երեխաներին ավելի շատ իրավասություն է տրվում և այս սահմանադրությունն իր տեսակով շատ ավելի երեխայակենտորն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի