10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայտնի է հանրաքվեի ՀՀԿ շտաբի պետի անունը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է  կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել հանրաքվեի շտաբերը: Այդ մասին նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Աբրահամյանը մոտ օրերս կձևավորի  շտաբերը:

«ՀՀԿ-ն հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- վերահաստատեց Շարմազանովը՝  նշելով, որ Աբրահամյանի պաշտոնը չի խանգարում վարչապետ լինելու հանգամանքին.

«Կա «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենք, որը հնարավորություն է տալիս վարչապետին օրենքով սահմանված կարգով իրականացել թե՛ գործադիր մարմնի ղեկավարի, թե՛ հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Կարճ ասած՝ վարչապետն արձակուրդի չի մեկնի»: Շարմազանովը տեղեկացրեց՝ երբ ձևավորվի շտաբը, հայտնի կլինի թե՛ շտաբի կազմը, թե՛ միջոցառումների ցանկը:

ՀՀԿ-ն կարևորում է, որպեսզի քարոզչությունը և հանրաքվեի գործընթացն անցնեն օրենքի տառին  և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, հավելեց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ