04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր Սահմանադրությամբ հատուկ դեպքերում ամուսնությունը կարող է արգելվել

Գործող Սահմանադրության հոդված 35-ում ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Թե ՛գործող, թե՛ նոր Սահմանադրության մեջ կան ամրագրված միևնույն երկու կետերը:

  1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք:
  2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:

Սահմանադրության փոփոխության նախագիծը, սակայն դնում է որոշ սահմանափակումներ, որը գործող Սահմանադրության մեջ չկա: Մասնավորապես հոդված 34-ի 3 կետերի համաձայն` ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Henaran.am-ը առաջիկայում փորձագետների օգնությամբ կպարզի, թե հանրային շահերի պաշտպանության որ դեպքերում կարող է արգելվել ամուսնությունը;

Նկատենք, որ գործող օրենսդրության «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ը սահմանում է դեպքեր, երբ ամուսնությունը չի կարող գրանցվել:

Հոդվածի 7-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ