13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Կարող է ու չի՞ անում. Ժողովուրդ

«Վերջին օրերին ՀՀ ոստիկանությունը տարբեր առիթներով հայտարարում է, թե ըետրացուցակների ուռճացված լինելու մասին փաստեր չկա, դրանց լինելու դեպքում իրենք պատրաստ են համապատասխան շտկումներ կատարել։ Ընդդիմադիրներն էլ հրաժարվում են գնալ ոստիկանություն ու փաստեր ներկայացնել։ «Ժողովուրդ» օրաթերթը ուռճացման մեկ օրինակ է ներկայացնում. Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով իրենց մոտ […]

Շիրակի մարզպետը խոստովանում է` Գյումրիում կան ինչ-որ տրամադրվածություններ

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը գոհ կլինի հանրաքվեի ցանկացած արդյունքից: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կբերի այնքան այո, որքան կկարողանա: Պատասխանելով մեր հարցին` որքան «այո» պետք է բերի Ցոլակյանը, որպեսզի գոհ լինի իր աշխատանքից՝ մարզպետն ասաց. «Ինչ էլ արեցին՝ մարդկանց կամքն է, կա մարդու կամքի ազատ դրսևորում»: Հարցրինք` ինչպես է մարզպետ Ցոլակյանը ընդդիմադիր համարվող մարզում […]

Լոռիում քարոզչությունը սկսված է

Լոռու մարզում կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Սահմանադրական փոփոխոխությունների վերաբերյալ քարոզչությամբ` բարեփոխումների մասին կտեղեկացնեն հանրությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ մարզպետը մանրամասնեց, որ համայնքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փոքր-ինչ պասիվություն կար, սակայն հետաքրքությունը աստիճանաբար աճում է: Քարոզչությունն այսօրվանից սկսված է:  

Նոր Սահմանադրությունը և առողջ ապրելու իրավունքը

«Սահմանադրության մեջ կան և դրական միտումներ, կան նաև բացասական միտումներ, Դրականը այն է, որ առաջին անգամ Սահմանադրության մեջ ընդգրկվում է կայուն զարգացման գաղափարը և դա մեզ հնարավորություն է տալիս ցանկացած գործնեություն ծավալելիս էկոլոգիական կոմպոնենտը հաշվի առնել և նաև սոցիալական արդարության կետերն են կարևորվում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» […]

ԿԸՀ նախագահը բացահայտեց ուռճացված ցուցակների գաղտնիքը

Ընտրացուցակների թվերի ուռճացման գլխավոր խնդիրը, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` այն է, որ վերցնում են երկու տարբեր մեթոդոլոգիայով ստացվող ցուցանիշներ և համադրում: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանը տեսակետ հայտնեց, որ փորձ է արվում անհամադրելի ցուցանիշները միմյանց հետ համադրել և անել հետևություններ. «Բանն այն է, որ ընտրողների ցուցակում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ունեն […]

«Անաստղ» Սահմանադրություն

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին շոու-բիզնեսի աստղերը մասնակցություն չեն ունենա: Համենայնդեպս մինչև այս պահը նման տեղեկություն չկա: Սովորաբար նախընտրական քարոզարշավներից առաջ շոու-բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են նախընտրական փիար ակցիաներին, համերգներին: Henaran.am-ը շոու բիզնեսի ներկայացուցիչներից փորձեց պարզել` արդյո՞ք իրենք մասնակցություն ունենալու են նաև սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին: Մեզ հետ զրույցում հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն ասաց, որ, անկեղծ ասած որևէ առաջարկ չի ստացել […]

ԿԸՀ-ն բաշխել է Սահմանադրության հանրաքվեի հանձնաժողովների պաշտոնները

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել […]

Լևոն Զուրաբյանը խայտառակել է Հայաստանը.Ժամանակ

«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսեւորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաեւ հայ պատգամավորներին: Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից […]

Ումով են վերադառնում հին ընկերները

Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Դաշնակցությունը» «այո»-ի քարոզարշավի շրջանակներում ստեղծվել է քսան հոգուց բաղկացած խմբեր, որոնք բաժանված են հինգ մասի, խմբերի պատասխանատուներն են Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը և Լևոն Մկրտչյանը: Խմբերում ներգրավված են նաև հանրությանը հայտնի ևս չորս դաշնակցականներ: Նախատեսված է, որ յուրաքանչյուր […]

Գիտի՝ ոնց քվեարկի /վիդեո/

«Հանրաքվեին կմասնակցեմ, որպես քաղաքացի կօգտվեմ իմ ընտրելու իրավունքից: Կողմնորոշվել եմ ինչպես պետք է քվերակեմ՝ ո՛չ «այո», ո՛չ՝ «ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Գլոսա» իրավապաշտպան հ/կ նախագահ Աշոտ Համբարձումյանը: Համբարձումյանը իր կողմնորոշումը հիմնավորում է անձնական դիտարկումներով : Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի