11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Վենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին, որի շրջանակում հաստատվել  են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 եւ 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիեւայի, […]

Շրջակա միջավայրի մասին կարևոր դրույթները չկան նոր Սահմանադրության մեջ

ՀՀ Սահմանադրության նախագծից բացակայում է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը` 33.2 հոդվածը: Գործող Սահմանադրության մեջ 10 հոդված-ում ամրագրված է, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Իսկ 33.2 հոդվածն էլ սահմանում է. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և […]

Նոր Սահմանադրությամբ այս դեպքերում արգելվում է ամուսնանալ

Henaran.am-ը երեկ անդրադարձել էր, թե ինչպես է ամուսնանալու իրավունքն ամրագրված գործող Սահմանադրության մեջ և Սահմանադրության փոփոխությունների փաթեթում : Նշել էինք, որ նախագիծը դնում է որոշ սահմանափակումներ, որոնք գործող Սահմանադրության մեջ չկան: Խոսքը գնում է հոդված 34-ի 3 կետին, որի համաձայն` ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Henaran.am-ը պարզել է այն […]

«Այո»-ի և «ոչ»-ի արանքում /վիդեո/

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իրեն դասում է այն մարդկանց շարքին, ովքեր իրենց չեն կարող տեսնել ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճամբարում: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը ներկայացրել է իր տեսակետները Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և խոսել երկու ճամբարների ռազմավարություններից:

Նոր Սահմանադրությամբ հատուկ դեպքերում ամուսնությունը կարող է արգելվել

Գործող Սահմանադրության հոդված 35-ում ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Թե ՛գործող, թե՛ նոր Սահմանադրության մեջ կան ամրագրված միևնույն երկու կետերը: Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից: Սահմանադրության փոփոխության նախագիծը, սակայն դնում […]

Նոր Սահմանադրությամբ ի՞նչ պատճառով կարգելվի ազատել աշխատանքից

Աշխատանքի ընտրության ազատության, աշխատանքային այլ իրավունքների վերաբերյալ հոդվածները գործող և նոր Սահմանադրություններով էապես տարբերվում են, նոր Սահմանադրությունն իր մեջ ներառում է այնպիսի դրույթները, որոնք նախկինում ներառված էին միայն օրենսգրքում: Գործող Սահմանադրության հոդված 32-ով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն, իսկ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: […]

Սերժ Սարգսյանն առաջվանը չի լինի

«Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է բանակի կառավարման համակարգին, անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ  Արամ Կարապետյանը. «Կառավարման համակարգի մեջ ամենակարևոր խնդիրը վերաբերում է կուսակցության ծրագրերին: Քաղաքագիտական առումով` քաղաքական կուսակցություններին ստիպել սուբյեկտ դառնալ, սխալ է»: Կարապետյանի  խոսքով` պատերազամական իրավիճակում գործողությունների կենտրոնացման խնդիր է գնում: «Սահմանադրության համապատասխան հոդվածի […]

Բարդ բան է դեմոկրատիան` այո, թե ոչ /վիդեո/

Բարդ բան է դեմոկրատիան: Հաճախ պարտավոր ես գործուն մասնակցություն ունենալ` ընտրություն անել այնպիսի բաների, որոնցից ուղղակի գլուխ չես հանում, կամ պատկերացնում ես այնքանով, որքանով քեզ ուղղորդում ենը: Խելոք մարդիկ ասում են` կարծիք կազմիր սեփական փորձառությունից ելնելով, առավել եւս ընտրիր քո համոզմունքով: Սահմանադրության հանրաքվեի պարագայում սա կարծես չի աշխատում: Դե արի ու պարզ այո կամ ոչ […]

Հայտնի է հանրաքվեի ՀՀԿ շտաբի պետի անունը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է  կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել հանրաքվեի շտաբերը: Այդ մասին նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Աբրահամյանը մոտ օրերս կձևավորի  շտաբերը: «ՀՀԿ-ն հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- վերահաստատեց Շարմազանովը՝  […]

Թևան Պողոսյանը՝ ոչ թե «լուսավոր», այլ «եվրոպական» Հայաստանի համար

«Ժառանգություն» խմբակցության անդամ, անկուսակցական Թևան Պողոսյանը չի պատրաստվում անդամակցել «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցությանը, որի նախագահը անկախ պատգամավոր համարվող Էդմոն Մարուքյանն է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Պողոսյանը` անդրադառնալով Մարուքյանի հետ հնարավոր համագործակցությունը: «Իմ համագործակցությունը լինելու է քաղաքական այն ուժերի հետ, ովքեր ունեն Հայաստանի զարգացման եվրոպական մոդելը»,- նշեց Պողոսյանը` շեշտելով, որ եթե օրինակ «Լուսավոր Հայաստանը» ունենա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի