18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Հրավերին` հրավեր

Ընտրացուցակների քննարկման վերաբերյալ ոստիկանության հրավերին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն արձագանքում է հրավերով: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց.

«Ես հրավիրել եմ Ազգային ժողով բոլոր նրանց, ովքեր մտահոգ են ընտրությունների մաքուր անցկացմամբ, այդ թվում հրավիրում եմ ոստիկանությանը: Հանդիպման ժամանակ կներկայացնեմ մեր մոտեցումները, մեր առաջարկները, որի ժամանակ ցանկացած ընտրություններ կարելի է անցկացնել ավելի արդար և թափանցիկ»:

Մանուկյանը չի գնա ոստիկանության կողմից կազմակերպված քննարկմանը, քանի որ «ոչ»-ի քարոզարշավի շրջանակներում գտնվելու է մարզերում:

Հիշեցնենք, ոստիկանությունը առաջարկել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո ԶԼՄ-ների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ, այս նպատակով պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հրավիրել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման:

Հիշեցնենք, մեզ հետ զրույցում Հովհաննես Մարգարյանը ասել էր, որ տեղյակ չէ հրավերից, եթե ստանա պաշտոնական հրավեր, կմասնակցի քննարկումներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ