Պասիվ են
Henaran.am-ը սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից փորձեց ճշտել, թե ինչպիսի՞ մոտավոր արդյունքներ կունենա Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ընտրազանգվածի քանի՞ տոկոսը կմասմակցի հանրաքվեին, և ընդհանուր առմամաբ, ի՞նչ տվյալներ կան հանրաքվեի հետ կապված:
«Հարցումներն ընթացքի մեջ են: Մեզ մնացել է 2 մարզ: Երևանն ու 8 մարզերն ավարտել ենք, մնում են Սյունիքն ու Գեղարքունիքը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանն ասաց նաև, որ հարցումներ իրականանցելու գաղափարը «Սոցիոմետր»-ինն է: Հարցաթերթիկի մեջ ընդգրկված են եղել հիմնական մի քանի հարցեր.
«Ընդհանուր իրավիճակը Հայաստանում` ընտրողների վերաբերմունքը իշխանության և ընդդիմության հանդեպ, արդյո՞ք ընտրողները մասնակցելու են հանրաքվեին, և եթե մասնակցելու են, ապա «այո՞», թե՞ «ոչ» են քվեարկելու»:
Նշենք սակայն, որ Gallup Internatiоnal-ը հարցում է իրականցրել Հայաստանի բնակչության շրջանում , ըստ որի` 39.4%-ը կողմ է սահմանադրական փոփոխություններին:
Հարցվածների 34.1%-ը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ Նրանցից 33.4%-ը կարծում է՝ սահմանադրական փոփոխություններն ուղղված են գործող իշխանության վերարտադրմանը:
Նշվում է, որ հարցումը մասնակցել է 1105 քաղաքացի: