23 Ապրիլի, Կիրակի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Lցոնումների վերաբերյալ կան ընդհանրական ահազանգեր

7

Նախաքննության մարմնի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ հանրաքվեից հետ իրականացված հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի հիմնական մասը վերաբերում է այնպիսի ընտրախախտումներին, ինչպիսիք են. ա) մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), բ) ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված): Կան նաև ահազանգեր, հրապարակումներ […]

Ընտրախախտումների հիման վրա հարուցվել է 12 քրեական գործ

6

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ: Ստացված 201 հաղորդումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին: Ենթադրյալ […]

«Կոշտը նստել քարի դարդն է լացում». Վարդան Այվազյանը՝ Ազատ Արշակյանին

12346479_859585394162589_241060188299052739_n

«Լուրջ, տիտանական, մանրակրկիտ աշխատանքի սկիզբ է դրվել: Մենք ընդունեցինք Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ու իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` անդրադառնալով «այո» և «ոչ»-ի 21 օրյա ռեալթի շոուին նշեց, որ դա երկու ճակատներին տվեց իրար հասկանալու հնարավորություն և նաև դրա կարիքը շատ կար. «Միմյանց հետ շփվելու և նաև միասին բնակչության […]

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իշխանություններին

U.S. Ambassador to Armenia Richard Mills delivered a speech dedicated to the foreign policy priorities of the U.S. mission at Armenia Marriott Hotel

ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական  կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի  հրապարակային հանձնառությունը […]

Լցրեք բաժակները, ընկերներ

timthumb

Մինչ Ազատության հրապարակում իրական վրաններ տեղադրելու փոխարեն թղթե վրանների պայքար է ծավալում ընդդիմության մի մասը, մյուսներն էլ պատրաստվում են հին ու ծանոթ քայլին`  հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարան բողոքարկելու, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք […]

Մեծ քանակի քվեաթերթիկներ են անհետացել. Ժողովուրդ

30_2

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել է 2 մլն 640 հազար քվեաթերթիկ։ Քվեարկության պաշտոնական արդյունքներով ըստ ընտրացուցակներում առկա ստորագրությունների՝ հանրաքվեի ժամանակ քվեարկել է 1 մլն 303 հազար 466 ընտրող։ Այսինքն՝ 1 մլն 336 հազար 534 քվեաթերթիկ պետք Է մնար չօգտագործված և քվեարկության ավարտվելուց հետո մարվեր՝ ոչնչացվեր։ […]

Հանրահավաքն ավարտվեց, երթը՝ սկսվեց

12360421_858242540963541_2780896182062982731_n

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած հանրահավաքն Ազատության հրապարակում արդեն ավարտվել է: Հրապարակից Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ հարահավաքի մասնակիցները, «Նոր Հայաստան»-ի առաջնորդների ուղեկցությամբ, շարժվում են դեպի ԿԸՀ: Ցուցարարները ԿԸՀ-ին և, մասնավորապես, Տիգրան Մուկուչյանին իրենց դժգոհությունն ու անվստահություն  են արտահայտելու դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքում իրականացված Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Մեր թղթակիցը հայտնում է, […]

Ցուցարարներն Ազատության հրապարակով մեկ վրաններ տեղադրեցին /ֆոտո/

12369259_858226810965114_698680437777055408_n

Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանարահավաքը՝ ընդդեմ Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի: Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հանրահավաքին մոտ 500-600 մարդ է ներկա: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ մինչև հանրահավաքի մեկնարակը ցուցարարները Ազատության ամբողջ հրապարակով մեկ թղթից պատրաստված փոքրիկ վրաններ տեղադրեցին՝ «վրան», «քաղաքապետարան» գրություններով: Հանրահավաքի մեկնարկից առաջ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Գարեգին […]

Բարեփոխվեցին մարզպետն ու պատգամավորը

20151125112712aragats

Դեռևս հանրաքվեից առաջ թերթերից մեկը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և պատգամավոր Արագած Ախոյանի միջև լարված հարաբերությունները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ խիստ ջերմացել են։ Henaran.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը վրդովվեց՝ ասելով, թե ինչ գործ ունեն լրագրողները իր անձնական հարաբերությունների հետ. «Գրել են, հիմա էլ ասում եմ, որ հրաշալի հարաբերություններ ունեմ… բոլորի հետ, իսկ ինչ-որ […]

ՔԿ-ն ևս հերքում է. Ավետիսյանները «չեն քվեարկել»

9

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում  հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մարտի