22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

ՕԵԿ-ը դատապարտում է

Ավարտվեց դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն: Ինչպես վաղօրոք հայտարարել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքի վրա իր լրջագույն ազդեցությունը թողեց նույնականացման` ID քարտերի առկայությունը, որոնց զանգվածային կիրառումը հանրաքվեի ընթացքում բազմակի քվեարկության զանգվածային դեպքերի և դրսևորումների առիթ դարձավ: Այս մասին հայտնում է ՕԵԿ մամուլի ծառայությունը: ՕԵԿ-ը խորը մտահոգություն է հայտնում նաև հանձնաժողովների անդամների շարունակական կաշառման […]

Հայ ժողովուրդը պետք է կարողանա դիմագրավել թշնամուն. Սեֆիլյանի բառապաշարը կոշտանում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն Ազատության հրապարկում հրավիրված հանրահավաքին քիչ առաջ հայտարարեց, որ եկել է փրկության ժամը, և հայ ժողովուրդը պետք է կարողանա դիմագրավել թշնամուն: «Բոլոր պաշտոն ունեցողները երեկ փախել էին իրենց տաք անկյունները և ընտրակեղծիքների ու ցինիկ կեղծողների դեմ պայքարի էին ելել միայն խենթերն ու հայրենասերները: Այսօրվանից ամեն բան արվել է […]

«Հերոս էր, հանցագործ դարձավ … »

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքը սկսեց Հայաստանի կործանման մեջ իր կարծիքով՝ մեղավորների անուններ հրապարակելով: Գլխավոր մեղավորը Հովհաննիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն է, հաջորդը Հովիկ Աբրահամյանը: Կա մի անուն, որը Հովհաննիսյանի համոզմամբ` սուրբ էր մինչ օրս. «Վերջին անունը այսօրվա համար ինձ մեծ ցավ է պատճառում: […]

Նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած դիտորդական առաքելությանը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համազգային հանրաքվեն մեր երկրի պատմության մեջ կարևոր քաղաքական իրադարձություն է, և ուրախալի է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որն ամենամեծ և ներկայացուցչական առաքելությունն […]

Մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք

Անդրադառնալով «Այո» և «Ոչ» հեռուստանախագծին` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն երկու կարևոր գործ արեց. «Նախագծի շնորհիվ համընդհանուր ապատիան, որ կար մինչև քարոզարշավը, և որի ընթացքում այն ոչ ոքին չէր հետաքրքրում, ընտրությունից առաջ արդեն նման պատկեր չկար: Սկզբում մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք: Եթե սկզբից դա էր պատկերը, […]

«Մուկուչյանը Այվազովսկին էր` նկարեց…» /վիդեո/

ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը, արձագանքելով այն տեսակետներին, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի արդյունքները «նկարել է», լրագրողների հետ զրույցում հեգնեց. «Մուկուչյանը Այվազովսկին էր, նստավ նկարեց… իրան ինչ թիվ տալիս են, էտ մարդը հայտարարում է»: Խոսելով Էջմիածնում քվեարկության ընթացքից՝ Սարոյանն ասաց` ոչ մի խախտում չի հայտանաբերվել: «Ջհանգիրյանի շնորհիվ ինչքան ընդդիմություն կար, Էջմիածնում էր … մալադեց […]

«Հանրապետականը» կես միլիոն փաստ է պահանջում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ միջազգային դիտորդների, լրագրողների ներկայությունը ընտրատեղամասերում, անհնար են դարձնում որևէ լայնածավալ ընտրակեղծիք: Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդումներին, թե իշխանությունները կես միլիոն ձայն կեղծել են՝ Շարմազանովն ասաց. «Ես ասում եմ՝ փաստեր բերեք, բայց Զուրաբյանը ինձ մի փաստ է տալիս: 10 փաստ էլ լինի, դա չի նշանակում, […]

Արշալույսում հաղթեց՝ «ոչ»-ը և Զարզանդը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դեկտեմբերի 6-ին թեժ էր: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ Արշալույսում նաև ՏԻՄ ընտրություններ էին: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը վերընտրվեց համայնքի ղեկավարի  պաշտոնում: Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Արշալույում հաղթել է Զարզանդ Գրիգորյանը և Սահմանադրական «ոչ»-ը: Մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, որ Զարզանդ Գրիգորյանը ամենևին էլ գեներալի նախընտրած թեկնածուն չէ: […]

Հանուն երկրաշարժի զոհերի

Գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրախ է, որ «հաղթել է «այո»»-ն,ինքը «այո»-ի կողմնակիցն է: Վերջինս լրագրողների հետ զրույցում չցանակացավ լրացուցիչ բան ասել. «Երկրորդը՝ էսօր լռության օրն է, չեմ ուզում մեկնաբանել»: Արձագանքելով մեր դիտարկմանը, թե լռության օրը դեկտեմբերի 5-ն է՝ գեներալն ասաց, թե նկատի ունի 27 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի օրը:

Միջազգային մամուլն անդրադառնում է մեր հանրաքվեին /վիդեո/

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են Հայաստանում նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին։ Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվ կերպով հետեւել են հանրաքվեի ընթացքին։ Vesti.ru-ն նշել է, որ Հայաստանը հրաժարվեց նախագահական համակարգից եւ անցավ նոր՝ կառավարման խորհրդարանական համակարգի։ BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված