10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հանրապետականը» կես միլիոն փաստ է պահանջում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ միջազգային դիտորդների, լրագրողների ներկայությունը ընտրատեղամասերում, անհնար են դարձնում որևէ լայնածավալ ընտրակեղծիք: Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդումներին, թե իշխանությունները կես միլիոն ձայն կեղծել են՝ Շարմազանովն ասաց.

«Ես ասում եմ՝ փաստեր բերեք, բայց Զուրաբյանը ինձ մի փաստ է տալիս: 10 փաստ էլ լինի, դա չի նշանակում, որ 825 հազարը դառնալու է 300 հազար: Մենք չենք ժխտում, որ միգուցե եղել են խնդիրներ, բայց ես վստահ եմ, որ խախտումների համար կտրվեն համապատասխան գնահատականներ: Ես հիմա Զուրաբյանից պահանջում եմ, եթե ինքը, իր քաղաքական ուժը չապացուցի, որ 500 հազար ձայն կեղծվել է, ապա քաղաքականության մեջ Զուրաբյանը կունենա ստախոսի պիտակ»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ