25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Հայաստանի թիմը պարտությամբ սկսեց ընտրական մրցաշարը

Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» ստադիոնում անցկացրին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը։ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան հյուրերը։ 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)։ 28-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հարկադրված փոփոխություն կատարեց։ Վնասվածք ստացավ […]

«Որոշումս կայացրել եմ». Հենրիխ Մխիթարյանը չի ցանկացել հանդիպել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին իսկ օրից փորձել է կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց՝ ապարդյուն։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նա հայտարարեց, թե տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։ «Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ […]

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի ընթացքին: Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից , ինչպես նաև այցելեց շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և […]

Հայաստան-Թուրքիա խաղից առաջ ֆուտբոլի ֆեդերացիայում ամենաթողություն է. Ժողովուրդ

Մոտ երեք ամիս է մնացել Եվրո 2024-ի նախընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղին, որը զուտ սպորտային իրադարձություն լինելուց բացի նաև խիստ էմոցիոնալ ու զգայական խաղ է: Ցանկացած հայ մարզիկ կփաստի՝ թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների հետ հանդիպումներին ինչպիսի առանձնահատկությամբ են պատրաստվում ու այդ հանդիպումներում մշտապես առկա է ոչ ֆուտբոլային ու էմոցիոնալ տարր: Մասնագետները պնդում են, որ արտասահմանցի ոչ […]

«Ես եմ Արցախը» կարգախոսով ֆլեշմոբ. Արցախի կարատեիստների կոչը աշխարհին

Արցախի տարբեր ոճեր ներկայացնող կարատեի ֆեդերացիաները միավորվել են մեկ գաղափարի շուրջ` հանուն հայկական Արցախի։ «Ես եմ Արցախը» կարգախոսով անց են կացրել ֆլեշմոբ կյանքի ճանապարհը բացելու, մեր ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու և Արցախի կարատեիստների կոչը աշխարհին հասցնելու նպատակով։

Հայկական ֆուտբոլի վախճանը. Ժողովուրդ

Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթներից հետո թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս կուլիսային ու իրական ղեկավարների, մի կողմ կդնեն նեղ անձնական ու այսրոպեական շահերը, կգնան ֆուտբոլը զարգացնելու ճանապարհով: Սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը: Վաղը՝ չորեքշաբթի օրը, կայանալու են այդ կառույցի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, իսկ թեկնածուներին ձայն են տալու անձինք, […]

Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են. Լեւոն Արոնյան

Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ «Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, այս պահին Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանց գոյությունը սպառնալիքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը […]

Ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալներն անհանգստացնում են իշխանություններին. Ժողովուրդ

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու […]

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։ Մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։  

Խոակին Կապառոսը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի