24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրո-2024. Իսպանիան կամային հաղթանակով նվաճեց եզրափակիչի ուղեգիրը /Տեսանյութ/

Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում

եւ 12 տարի անց դարձյալ կխաղա տիտղոսի համար։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից

«Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց ֆրանսիացիների դարպասը։

Հիշեցնենք, որ նա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

25-րդ րոպեին իսպանացիների գրոհը եզրափակեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան   Դանի Օլմոն, որի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց

ֆրանսիացների խաղացող,  «Բարսելոնայի» պաշտպան  Ժյուլ Կունդեն ։

Հետագայում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում գոլը գրանցվեց Օլմոյի անվան դիմաց։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ