24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրո-2024. Ովքեր են քառորդ եզրափակիչի հաղթողները /Տեսանյութ/

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում Իսպանիան մրցեց Գերմանիայի հետ:

Շտուտգարդում կայացած խաղի մեկնարկում թիմերն արագ գրոհներ էին կազմակերպում ու հստակ էին գործում պաշտպանությունում:

Հանդիպման 8-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց թիմի առաջատարներից Պեդրին:

Գերմանիայի ընտրանին հիմնականում դիրքային գրոհներ էր կազմակերպում, իսկ իսպանացիները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա:

Երկրորդ կեսի մեկնարկին` 51-րդ րոպեին, Իսպանիան իրացրեց իր պահը և դիպուկ հարվածով աչքի ընկավ Օլմոն:

Գերմանիային հաջողվեց հավասարեցնել  հաշվի տարբերությունը հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ:

Գոլն իր ակտիվում գրանցեց Վիրցը:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ վերջին վայրկյաններին Իսպանիայի հավաքականի համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Մերինոն՝ դարձնելով հաշիվը 2:1 և Իսպանիային դուրս բերելով կիսաեզրափակիչ:

Ֆուտբոլային երեկոն այսքանով չէր սահմանափակվում:

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիա-Իսպանիա խաղից հետո մրցեցին Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին ֆրանսիացիները։

Հիմնական ժամանակում թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որը նույնպես ավարտվեց առանց դարպասի գրավման։

Պորտուգալացիներից վրիպեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, որը հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։

Կրիշտիանու Ռոնալդուն, Բերնարդու Սիլվան ու Նունու Մենդեշը գրավեցին Մայք Մենիանի պաշտպանած դարպասը։

Ֆրանսիայի գոլերը խփեցին Ուսման Դեմբելեն, Յուսուֆ Ֆոֆանան, Ժուլ Կունդեն, Բրեդլի Բարկոլան եւ Տեո Էրնանդեսը։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիան կմրցի Իսպանիայի հետ, որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Գերմանիային։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ