23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ով է Եվրո-2024-ի հաղթողը /Տեսանյութ/

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 12 տարի անց դարձյալ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց Եվրո-2020-ի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականին։

Հանդիպման  47-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո հաշիվը բացեց

Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը:

Լամալը  Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասնակցող ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Նա 17 տարեկան 1 օրական է։

73-րդ րոպեին աչքի ընկավ Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» 22-ամյա կիսապաշտպան Քոուլ Փալմերը, որին գոլային փոխանցում կատարեց Մադրիդի

«Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Փալմերը 70-րդ րոպեին էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուին։

87-րդ րոպեին Իսպանիայի հաղթական գոլը խփեց «Ռեալ Սոսիեդադի» 27-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը, որը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին։

Օյարսաբալին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա պաշտպան Մարկ Կուկուրելյան ։

1964-ի, 2008-ի եւ 2012-ի տիտղոսներից հետո Իսպանիան առաջին անգամ հասավ հաջողության եւ չորրորդ անգամ նվաճեց տիտղոսը՝ դառնալով ռեկորդակիր։

Իսպանիան գերազանցեց Գերմանիային, որն ունի երեք տիտղոս Եվրոպայի առաջնություններում։

Իսպանիան չորրորդ անգամ խաղաց ԵԱ-ի եզրափակիչում։ 1984-ին իսպանացիները 0:2 հաշվով պարտվել են Ֆրանսիային։

Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի պարգեւատրման արարողությունը։

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի ավագ, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի

եւ ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի ձեռքերից ստացավ չեմպիոնական գավաթը։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ