08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Օրվա կադր. Յամալի ու Ուիլյամսի էմոցիոնալ պոռթկումը

Գերմանիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակիչից հետո հայտնի դարձան առաջնության լավագույնները: Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը, որը բացել էր հանդիպման հաշիվը:

Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Լամին Յամալը: Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողը 6 խաղում դարձել էր 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց չեմպիոնի տիտղոսը նվաճած Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին: վրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը բաժանեց 6 ֆուտբոլիստ: 3-ական գոլ խփեցին անգլիացի Հարի Քեյնը, իսպանացի Դանի Օլմոն, նիդերլանդցի Կոդի Կապկոն, գերմանացի Ջամալ Մուսիալան, վրացի Ժորժ Միկաուտաձեն ու սլովակ Իվրան Շրանցը:

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ