23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնություն այսօր պայքարի մեջ մտան մեր ևս չորս հայ մարզիկներ: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում հաղթեց աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կդառնա Մախմուդով (Ղրղըզստան) – Ամոս (ԱՄՆ) զույգի հաղթողը: Պայքարը շարունակում է նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը նույնպես մտել […]

Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոններին

Այսօր Հայաստան են ժամանել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնները, ովքեր մասնակցում էին ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի օլիմպիադային: Փոխչեմպիոններին դիմավորելու էր գնացել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։   «Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ […]

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մենամարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Համրաույի հետ: Անցկացնելով փայլուն մենամարտ Բարկովը ջախջախիչ հաղթանակ տարավ 5։0 հաշվով, հռչակվելով Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 57 քաշային Արթուր Բազեյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն։

Հենրիխ Մխիթարյանի որդին հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմա»-ի վերջին խաղից հետո հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում Սերիա Ա-ի «Սալերնիտանա»-ի դեմ հերթական խաղից հետո, որտեղ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, հայ ֆուտբոլիստի որդին` Համլետ Մխիթարյանը, հոր հետ գնդակ է խաղացել և նաև դարձել «գոլի հեղինակ»:  

Մալխաս Ամոյանը թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակները նվիրել է Քառօրյայի հերոսներին

Եվրոպայի առաջնությունում թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ 2016 թվականի Քառօրյա պատերազմի հերոսներին՝ զոհված եւ վիրավոր տղաներին. այդ օրը ապրիլի 2-ն էր: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայից ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը: 23-ամյա ըմբիշը […]

Որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս. Հենրիխ Մխիթարյան

Սիրելի ընկերներ, Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա […]

Ստամբուլից 5 բրոնզե մեդալով վերադարձած մարզիկները պետության կողմից ոչ մի աջակցություն չեն ստացել. «Մուայթայ»- ի ֆեդերացիայի նախագահ /տեսանյութ/

 «Հենարան»  մամուլի ակումբի հյուրը «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանն էր:  Ֆեդերացիայի նախագահի խոսքով «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի մարզիկները փետրվարի 13-20-ը Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությանը նվաճել են մեդալներ․ ֆեդերացիան առանց պետական աջակցության  մասնակցում է տարբեր մրցույթների և  մեդալներ նվաճում իսկ պետության կողմից ոչ մի արձագանք և աջակցություն չեն ստացել:  «Մուայթայ»- ի  ֆեդերացիան բազմիցս դիմել է ԿԳՄՍ նախարությանը որպես օլիմպիական մարզաձև  պետական աջակցություն ստանալու համար, բայց […]

Մեր հրաձիգները՝ առաջին տեղում

ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի բաց առաջնությունից Ավետիսյան կրթահամալիրի հրաձիգների թիմը վերադարձավ հաղթանակով: Հավաքելով 63 միավոր՝ ավետիսյանցիները գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը եւ նվաճեցին հաղթողի գավաթը: Թիմը պարգեւատրվեց փոքր տրամաչափի հրացանով: 11-րդ դասարանի աշակերտներից կազմված թիմը Ավետիսյան դպրոցի զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանի ղեկավարության ներքո մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվել առաջնությանը: Անվրեպ կրակոցներով աչքի ընկան Ն. Բագրատունյանը, Վ. Գալստյանը, Մ. Մկրտչյանը […]

Կարծում եմ ու նաև վստահ եմ՝ ունակ ենք պայքարելու. Հենրիխ Մխիթարյան

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ «Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես […]

Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից: «Այո, մենք հիասթափված ենք «Յուվենտուս»-ի դեմ խաղի արդյունքից: Մենք այս խաղում լավագույնն էինք դաշտում: Մենք կարող էինք անել ավելին գոլ խփելու և հաղթելու համար: Առաջընթաց ունենք և գիտենք, որ կհաղթենք, եթե շարունակենք նույնությամբ»,-ասել է Մխիթարյանը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում Թուրինում մրցեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված