23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գերմանիայում մատնեմարտի մրցումը սկսվել է /Տեսանյութ/

Մատնեմարտը, որը հայտնի մրցումային մարզաձև է Գերմանիայի ալպյան տարածաշրջանում և հարևան Ավստրիայում, առաջացել է որպես վեճերի լուծման միջոց:

17-րդ դարի մարզաձևն այսօր քչերին է հայտնի:

«Ֆինգերհակելն»-ը հիմնականում տարածում է գտել Գերմանիայի հարավում:

Յուրաքանչյուր ռաունդում երկու մրցակից նստում է հսկայական սեղանի հակառակ կողմերում և մեկ մատը, սովորաբար միջինը, անցկացնում կաշվե փոքրիկ օղակի միջով:

Հենց որ դատավորը «մարտը» սկսելու ազդանշան է տալիս, մասնակիցներից մեկը փորձում է մյուսին արագ քաշել սեղանի վրայով։

Մարզիկներից յուրաքանչյուրը պետք է միջնամատով իրեն ձգի ռետինե օղակը, իսկ հաղթող է ճանաչվում այն մարզիկը, ում հաջողվել է հակառակորդի ձեռքը իր հատված տեղափոխել:

Սա սովորաբար տևում է մի քանի վայրկյան, և հոդախախտ եղած մատները սովորական երևույթ են:

Հաղթողն անցնում է հաջորդ փուլ։

AP-ի փոխանցմամբ՝ չնայած մատների հոդախախտ լինելու և մկանների գերձգման սպառնալիքին, ավելի քան 150 բավարացի տղամարդիկ կիրակի հավաքվել էին՝ մասնակցելու Գերմանիայի

առանձնահատուկ ազգային «Fingerhackeln»-ի առաջնությանը:

«Ուժեղ տղամարդիկ» հավաքվել են հարավային Բեռնբոյրեն փոքրիկ գյուղի գարեջրի մեծ վրանում։

Մոտ 1000 այցելու  երկրպագել է բոլոր տղամարդ մասնակիցներին:

Որպես կանոն՝  մատնեմարտի մրցումներին թույլատրվում է մասնակցել միայն տղամարդկանց:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ