20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Օրվա կադր. Յամալի ու Ուիլյամսի էմոցիոնալ պոռթկումը

Գերմանիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակիչից հետո հայտնի դարձան առաջնության լավագույնները: Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը, որը բացել էր հանդիպման հաշիվը: Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Լամին Յամալը: Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողը 6 խաղում դարձել էր 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Եվրո-2024-ի լավագույն […]

Վերջին անգամ: Մեսսին չի կարողացել զսպել արցունքները

Երեկ՝ հուլիսի 14-ին Մեսսին վերջին անգամ մասնակցեց Ամերիկայի գավաթին: Նա չի կարողացել զսպել արցունքները Կոլումբիայի հետ խաղի 66-րդ րոպեին փոխարինվելուց հետո:  37-ամյա արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի 36-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լուիս Դիասի հետ բախման հետևանքով։

Եվրո-2024. Անգլիան դուրս եկավ եզրափակիչ /Տեսանյութ/

Եվրո-2024-ի Անգլիա-Նիդերլանդներ ֆուտբոլային պայքարում Անգլիան հաղթանակ տարավ և 2:1 հաշվով դուրս եկավ եզրափակիչ: Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի եւ «Աստոն Վիլայի» 28-ամյա հարձակվող Օլի Ուոթքինսը  ճանաչվեց Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Նիդերլանդներ – Անգլիա հանդիպման լավագույն խաղացող։ Ավելացված ժամանակում նրա խփած գոլի շնորհիվ անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Հուլիսի 14-ին Բեռլինում […]

Եվրո-2024. Իսպանիան կամային հաղթանակով նվաճեց եզրափակիչի ուղեգիրը /Տեսանյութ/

Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում եւ 12 տարի անց դարձյալ կխաղա տիտղոսի համար։ 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ 21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը […]

Եվրո-2024. Ովքեր են քառորդ եզրափակիչի հաղթողները /Տեսանյութ/

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում Իսպանիան մրցեց Գերմանիայի հետ: Շտուտգարդում կայացած խաղի մեկնարկում թիմերն արագ գրոհներ էին կազմակերպում ու հստակ էին գործում պաշտպանությունում: Հանդիպման 8-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց թիմի առաջատարներից Պեդրին: Գերմանիայի ընտրանին հիմնականում դիրքային գրոհներ էր կազմակերպում, իսկ իսպանացիները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա: Երկրորդ կեսի մեկնարկին` 51-րդ […]

Տոնացույցում ավելացել է Պելե արքայի օրը /Տեսանյութ/

AP-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի կառավարությունը ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին ազգային տոնացույցում նոր օր է ավելացրել՝ Պելե արքայի օր։ Այն կնշվի նոյեմբերի 19-ին։ Հիշեցնենք, որ 1969 թվականի այդ օրը «Սանտոսի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը Ռիոյի «Մարականա» ստադիոնում խփել է իր 1000-րդ գոլը։ Օրենքն արդեն ստորագրել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Մանրամասները՝ […]

Ովքեր են Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի զույգերը

Գերմանիայում ընթացող ֆուտբոլային Եվրո-2024-ում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ Հուլիսի 5-ին տեղի կունենան  Իսպանիա – Գերմանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակով) և  Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 23:00-ին հանդիպումները: Հուլիսի 6-ին կհանդիպեն  Անգլիա – Շվեյցարիա՝ 20:00-ին և Նիդերլանդներ – Թուրքիա՝ 23:00 Նշենք, որ Թուրքիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ Լայպցիգում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի վերջին խաղում թուրքերը 2:1 հաշվով պարտության […]

«Սյունիքը» որոշել է հաջորդ մրցաշրջանում հանդես չգալ Հայաստանի Պրեմիեր լիգայում

Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը որոշել է հաջորդ մրցաշրջանում հանդես չգալ Հայաստանի Պրեմիեր լիգայում։Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել․ «Սիրելի երկրպագուներ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբը, թեպետ ՀՖՖ-ի կողմից ստացել էր 2024/25 թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագիր, այս տարի Առաջին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, […]

Ծառուկյանը որակազրկվել է /Տեսանյութ/

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին (Հայաստան) Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ իրեն միջնամատ ցույց տված  երկրպագուի վրա հարձակվելու համար: Արման Ծառուկյանը նաեւ տուգանվել է 25 հազար դոլարով։ Որակազրկումը կարող է կրճատվել երեք ամսով, եթե Ծառուկյանը մասնակցի հակաբուլինգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի