04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարող են նայել ռուս մեկնաբանների վարած հաղորդումները և շատ բան սովորել, ամոթ չէ

Լրագրող Ոսկան Սարգսյանըգրում է․

Պրոֆեսիոնալ կերպով խանգարեցին եզրափակիչը վայեյել

Երեկ՝ հուլիսի 14-ին, Արմենիա ՀԸ եթերում ֆուտբոլային երկու մեկնաբանները պրոֆեսիոնալ կերպով խանգարեցին ֆուտբոլ դիտել, վայեյել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությւան եզրափակիչը:

Ամբողջ խաղի ընացքում նրանք հեռուստադիտողներին զանազան, պետքական կամ անպետք տեղեկատվություն էին հաղորդում, տպավորությունն այնպիսին էր, որ նախապես բազում էջերով տեղեկտվություն են հավաքել ու դրանով եթերը լցնում էին, փոխանակ խաղի ընթացքը , կողմերի տակտիկան լուսաբանեն։

Շատ էին սխալները, օրինակ, ,ֆուտբոլային մեկնաբաններից մեկն ասաց, որ ողջ խաղի ընթացքում իսպանացիներն ընդամենը 2 գոլային պահ ունեցան, որոնք իրացրին։

Իրականում նրանց ստեղծած գոլային պահերը շատ ավելին էին։

Կամ ՝ իսպանացիների երկրորդ՝ հաղթական գոլից հետո մենաբանները վստահ հայտարարեցին, որ գոլը չեղարկվում է , առկա է խաղից դուրս վիճակ, ինչը ամենևին չկար։

Հայ ֆուտբոլային մեկնաբանները կարող են նայել ռուս ֆուտբոլային մեկնաբանների վարած հաղորդումները և նրանից շատ բան սովորել, ամոթ չէ։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ