24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Խառնամարտիկ Ծառուկյանը գրավել է 4-րդ հորիզոնականը

Խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC առաջնությունը հանգստյան օրերին տեղի ունեցած մենամարտերից հետո հրապարակել է մարզիկների վարկանիշային աղյուսակները։ Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը, թեթեւ քաշային կարգում՝ մինչև 70 կգ, 8-րդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ։ Ընդհանուր դասակարգումը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը։ Հիշեցնենք, որ ընդամենը 3 օր առաջ ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night […]

Հայ գրոսմայստերները իրավունք են նվաճել մասնակցել աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը: Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան 2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան […]

Goal-ը հրապարակել է Եվրոպայի ուժեղագույն հավաքականների վարկանիշը

Սպորտային հայտնի «Goal» պորտալը հրապարակել է Եվրոպայի ֆուտբոլի ուժեղագույն հավաքականների վարկանիշը։ Առաջին հորիզոնականում է Ֆրանսիայի հավաքականը, երկրորդը Պորտուգալիան է: Եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։ Հաջորդիվ Անգլիան, Բելգիան, Ավստրիան, Հունգարիան է: Թուրքիան «Goal»-ի հրապարակած ցանկում 8-րդ հորիզոնականում է: 9-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբանիան: Տասնյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականը։

Ի՞նչ է կատարվում Արայիկ Հարությունյանի հետ. Ժողովուրդ

Վերջին շրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին բնորոշ ակտիվությունը, կարծես թե, նվազել է: Նախ՝ պարոն Հարությունյանը կորավ քաղաքական հորիզոնից, ապա նույնիսկ ներկա չգտնվեց «Բյուջե-2024»-ի քննարկմանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է արձակուրդում: Մամուլում սկսեցին տեղեկություններ պտտվել այն մասին, որ Հարությունյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Աշխատակազմի ղեկավարը վերադարձավ արձակուրդից, սակայն նրա ներկայությունը այդպես […]

Ամաչելու իրական այլ պատճառներ կան. Փաստ

Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի 32 երկրպագուի: Ձերբակալության փաստը նաև միջազգային լրատվամիջոցներում էր տեղ գտել, ուելսցիներն էլ դժգոհել էին Հայաստանի ոստիկանությունից: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը «բեսպրեդելի» ունակ է, նորություն չէ ու չի էլ քննարկվում. դե, եթե ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, հետո ոչ միայն […]

Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը». Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ԼՂ-ում ցեղասպանությունը

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու համար։ «Մեր ազգի դեմ անդադար հարձակումների, հաճախ ցեղասպանության դրսևորումներով սարսափի ֆոնին պետք է ձայն բարձրացնել ու խնդրել աշխարհին բացել աչքերը այս ծանրագույն հումանիտար ճգնաժամի առաջ։ Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը։ Բոլոր պետությունների բարոյական […]

Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում, գրում է Armsport.am-ը։ 63,5 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ և առավելության հասնելով բոլոր 3 ռաունդներով՝ հաղթանակ տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այսօր ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ […]

Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում. Արթուր Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Սպորտային մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը, ուրախ է ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով են վերադառնում: «Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Մեզ շատ լավ ընդունել են, ոչ մի խնդիր […]

Հայաստանի թիմը պարտությամբ սկսեց ընտրական մրցաշարը

Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» ստադիոնում անցկացրին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը։ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան հյուրերը։ 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)։ 28-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հարկադրված փոփոխություն կատարեց։ Վնասվածք ստացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի