06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը». Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ԼՂ-ում ցեղասպանությունը

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու համար։

«Մեր ազգի դեմ անդադար հարձակումների, հաճախ ցեղասպանության դրսևորումներով սարսափի ֆոնին պետք է ձայն բարձրացնել ու խնդրել աշխարհին բացել աչքերը այս ծանրագույն հումանիտար ճգնաժամի առաջ։ Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը։

Բոլոր պետությունների բարոյական պարտքն է միավորվել ու ձեռնարկել անհապաղ վճռական միջոցներ, որպեսզի վերջ տրվեն գազանություններին և օգնություն հատկացվի տուժածներին։

Մեր ընդհանուր մարդկայնությունը պահանջում է լինել համերաշխ ցեղասպանության դեմ, հանդես գալ արդարության և խոցելի խմբերին պաշտպանելու դիրքերից ու աշխատենք, որ այսպիսի սարսափելի իրադարձություններըերբեք չշարունակվեն։

Բավական է»,- Facebook-ում գրել է Յուրա Մովսիսյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ