03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5: Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր […]

Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։   Մեր բռնցքամարտիկը առավելության հասավ 5-0 հաշվով։ Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում […]

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Ոսկե մեդալ նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր: Արթուր […]

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, Հայաստանն ապահովեց առաջին մեդալը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը Տոկիո-2020-ում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 […]

Տոկիո-2020. Ըմբիշներ Չալյանը և Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում են

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթեց Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Գյումրեցի մարզիկը հաղթեց 2:1 հաշվով և պայքարը կշարունակի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը Ղրղզստանից Ակզուտ Մախմուդովն է: Ավելի վաղ` մեկնարկային […]

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում երկրորդ հաղթանակը տարավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63 կգ)։ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում մենամարտեց 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ եւ տարավ տպավորիչ հաղթանակ՝ 4։1։ Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցի բռնցքամարտիկին (4:1), թեեւ Բաչկովը բավական […]

Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ջերմուկ քաղաք, հետևել հունիսի 4-ից մեկնարկած` Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունիսի 14-ին:   Հուշամրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով՝ աշխարհի լավագույն երիտասարդ հայ շախմատիստների մասնակցությամբ։   Ջերմուկ այցի շրջանակում Սերժ Սարգսյանն այս պահին հանդիպում է ունենում […]

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:   Պոկում վարժությունում 176 կգ արդյունքով Սամվելը երկրորդն էր, իսկ Արսենը՝ 171 կգ-ով՝ 4-րդը:   Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ:   Հրում […]

Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին

Սիրելի՛ Լևոն, Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված:   Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:   Դուք իրավացի եք, այս […]

Լավ կլիներ, որ Լևոնը մնար Հայաստանում՝ անկախ նրանից, թե իշխանությունները ինչ են արել կամ ինչ չեն արել

Լևոն Տեր-Պետրոսյանը հետևում է Լևոն Արոնյանի խաղին Թույլ տվեք Լևոն Արոնյանի մասին մի բան պատմել: Լևոնի մայրը՝ Սեդան, մեր գյուղից է, հայրը՝ հրեա է Բելառուսից: Լևոնը մանկությունը անց է կացրել նաև Դովեղում, որտեղ նրա պապը՝ Սարգիս Ավագյանը, որ իմ աշխարհագրության ուսուցիչն էր, Լևոնին սովորեցրել է շախմատ խաղալ: Երբ արդեն 10-ամյա Լևոնը խոստանում էր դառնալ համաշխարհային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի