27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես այդպիսի ուժի հետ ոչ հանրահավաքի կնստեմ ու ոչ էլ սեղանի շուրջ»

«Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք քաղաքական պայքարը կապելու ապրիլի 24-ի հետ: Սա լավ հնարավորություն է, որ ուրախացնենք մեր թշնամիներին ու մեր չուզողներին: Ինչպե՞ս կարելի է կապել ինչ-որ քաղաքական պայքար ապրիլի 24-ի հետ, սա նշանակում է հարամել այն բոլոր միջոցառումները, որին մեր ժողովուրդը իրավացիորեն սպասում է»,-այսօր լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց  ԱԺ ՀՅԴ […]

ԼՂՀ-ն ներգրաված չպետք է լինի ներհայաստանյան հարցերում.Թևան Պողոսյան

«Նախախորհրդարանի առաջարկած ծրագրում քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ այն, ինչ առաջ է տանում «Դաշնակցությունը», «Ժառանգությունը», ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացաիական պայմանագրով», ունի քաղաքական օրակարգ: Ցանկացած միավոր, որը առաջարկում է գործողություններ, որը լցված է անորոշությամբ, կարծում եմ, պետք է դնել հասարակական զանգվածների քննարկմանը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Լրագրողի […]

Oդաչուն միտումնավոր է կործանել Airbus A320 ինքնաթիռը

Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել է, որ Ֆրանսիայում կործանված A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն միտումնավոր է կործանել այն, հայտնում է Газета.Ru-ն: Ինչպես պարզվել է ինքնաթիռի սեւ արկղերի վերածնումից, օդանավի հրամանատարը մի պահ դուրս է եկել օդաչուների խցիկից եւ երբ բերառարձել է, դուռը պակ է եղել: Որքան նա թակել է դուռը, միեւնույնն է, երկրորդ օդաչուն այն չի […]

Կորսված ժառանգության հետքերով. ազգային երգ ու պարի դասավանդում մարզերում և սփյուռքում

«Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով առաջիկա 6 ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում շուրջ 700 հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։ Նախաձեռնությունը կրում է «Կորսված ժառանգության հետքերով» խորագիրը և կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի […]

«Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ոգեւորության ավյունը մշտապես լինեն ձեզ հետ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:  ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.  «Հարգելի թատերական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:  Ձեր աշխատանքով եւ արվեստով դուք անտեսանելի եք դարձնում իրական եւ բեմական աշխարհի սահմանագիծը՝ հանդիսատեսին տեղափոխելով մի տարածք, որտեղ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա, […]

Իտալիայի Տոսկանայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հայտնում է armeniangenocide100.org-ը։  Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիվ՝ Հռոմի հայ համայնքի խորհուրդը,  նամակով դիմել է Իտալիայի բոլոր կարևոր նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին՝ բանաձեւեր ընդունելու խնդրանքով։  Այս առնչությամբ Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին խորհրդարանական նիստում ընդունել է բանաձև, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։  Բանաձևը ներկայացրել են […]

Իսպանիայի Պինտո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին տեղի ունեցած Իսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանի մարտ ամսվա լիագումար նիստում քաղաքապետարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ընդունված բանաձևում ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը 100-րդ տարելիցին ընդառաջ միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության`  20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, որի ընթացքում սպանվեց 1.5 մլն հայ քաղաքացի, իսկ 2 մլն հայ ստիպված եղավ լքել իր բնակավայրը»: 

Իշխանափոխություն…ե՞րբ, ո՞նց…/վիդեո/

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ իրենք կարող են հասնել արդյունքների, բայց դեռ ժամանակը չի: Ինչո՞ւ հանրահավաքներ չի կազմակերպում «Հիմնադիր խորհրդարանտ»-ը ու ի՞նչ ճանապարհով է երկխոսում ժողովրդի հետ մեր հարցին նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը պատասխանեց.«Երբ մենք մտնում ենք ցանկացած վայր, թեկուզ մի փոքրիկ գյուղ,  ու սկսում ենք իրենց հետ խոսելը,  համոզվում ենք, որ ավելորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված